Հա

Հասարակական

13/03/2019 - 09:25

Մեծ Բրիտանիայում մետաղադրամ են թողարկել Ստիւէն Հոքինգի պատւին

Մեծ Բրիտանիայի դրամահատարանը յուշադրամ է թողարկել յայտնի բրիտանացի աստղաֆիզիկոս Ստիւէն Հոքինգի պատւին:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի դրամահատարանը յուշադրամ է թողարկել յայտնի բրիտանացի աստղաֆիզիկոս Ստիւէն Հոքինգի պատւին:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, 50 փենս անւանական արժէքով մետաղադրամի վրայ պատկերւած է սեւ անցքի պատկերը: Մետաղադրամը պատրաստւած է 4 տարբերակով՝ հաւաքածուի համար սովորական (10 ֆունտ ստերլինգ արժողութեամբ), հաւաքածուի համար արծաթեայ (5500 օրինակով եւ 55 ֆունտ արժողութեամբ), հաւաքածուի համար արծաթեայ եւ աւելի հաստ (2500 օրինակով եւ 95 ֆունտ արժողութեամբ) եւ հաւաքածուի համար ոսկեայ (400 օրինակով եւ 795 ֆունտ արժողութեամբ):

Ի դէպ, նշւում է, որ թանկարժէք մետաղներից պատրաստւածներն արդէն վաճառւել են դրամահատարանի կայքում: Դրանք յուշանւէրային են եւ շրջանառութեան ենթակայ չեն:

Հոքինգը կեանքից հեռացել է 2018 թւականի մարտին՝ 76 տարեկան հասակում: Տասնամեակներ շարունակ նա եղել է առաւել յայտնի ժամանակակից աստղաֆիզիկոսը: Նրա մեծագոյն աւանդներից մէկն այն է, որ կարողացել է գիտութիւնը հասանելի դարձնել բոլորի համար: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։