Հա

Հասարակական

06/04/2019 - 08:40

Բիլ Գէյթսի հիմնադրամը պարզել է մահւան աշխարհում ամենատարածւած պատճառը

Անառողջ սննդի ընդունումն աւելի շատ մարդ է սպանում, քան ծխելն ու հիպերտոնիան։ Բիլ եւ Մելինդա Գէյթսերի հիմնադրամի ֆինանսաւորած հետազօտութեան համաձայն՝ մեծ քանակութեամբ մսի եւ նւազագոյն քանակութեամբ բանջարեղէնի օգտագործումն ամէն տարի դառնում է աւելի քան 500 հազար ամերիկացիների եւ 90 հազար բրիտանացիների մահւան պատճառ։ 

«alikonline.ir» - Անառողջ սննդի ընդունումն աւելի շատ մարդ է սպանում, քան ծխելն ու հիպերտոնիան։ Բիլ եւ Մելինդա Գէյթսերի հիմնադրամի ֆինանսաւորած հետազօտութեան համաձայն՝ մեծ քանակութեամբ մսի եւ նւազագոյն քանակութեամբ բանջարեղէնի օգտագործումն ամէն տարի դառնում է աւելի քան 500 հազար ամերիկացիների եւ 90 հազար բրիտանացիների մահւան պատճառ։ Գրում է «News.am»-ը:

2017 թւականին այսպէս կոչւած «արեւմտեան դիետան» (կարմիր մսի, ճարպերի եւ շաքարի սպառման բարձր մակարդակ մրգերի եւ բանջարեղէնի սպառման ցածր մակարդակի ֆոնին) դարձաւ աշխարհում իւրաքանչիւր հինգերորդ մարդու մահւան պատճառ (10.9 մլն. չափահաս մարդ)։ Տարեկան վիճակագրութեամբ՝ ոչ ճիշտ սնւելու պատճառով մահերի առաւելագոյն քանակութիւնը գրանցւել է Չինաստանում, Հնդկաստանում եւ Ռուսաստանում (3 մլն., 2 մլն. եւ 550 հազար՝ համապատասխանաբար)։ Այնուհետեւ գալիս է Միացեալ Նահանգները, իսկ Մեծ Բրիտանիան այդ վարկանիշում զբաղեցնում է 18-րդ տեղը։

Համեմատութեան համար. նշւած ժամանակամիջոցում բարձր զարկերակային ճնշումը դարձել է աշխարհում 10.4 մլն. մարդու մահւան պատճառ, սրտանօթային հիւանդութիւնը՝ 9.4 մլն., ծխելը՝ 8 մլն. մարդու մահւան պատճառ։

Գիտնականները կոչ են անում ուշադրութիւն դարձնել այս ցուցանիշներին, մանաւանդ հաշւի առնելով այն, որ անառողջ սնւելը ազդում է մարդու վրայ անկախ սեռից, տարիքից եւ տնտեսական կարգավիճակից։ Համաշխարհային  մասշտաբով կրճատւում է ընկոյզների, հացահատիկեղէնի եւ կաթնամթերքների օգտագործումը վերամշակւած մսի, աղի ու գազաւորւած ըմպելիքների սպառման աւելացման ֆոնին։ Հետազօտութիւնում նշւում է պետական մակարդակով համալիր միջոցների ընդունման անհրաժեշտութիւնը՝ ուղղւած առողջ սննդամթերքների արտադրութեան խթանմանը։

Հետազօտութեան մէջ ներգրաււած է եղել աւելի քան 130 գիտնական աշխարհի 40 երկրներից։ Ծաւալուն աշխատանքի արդիւնքները հրապարակւել են «The Lancet» ամսագրում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։