Հա

Հասարակական

25/11/2013 - 09:50

Հայաստանն արժանացաւ «National Geographic Traveler»-ի «Տարւայ յայտնութիւն» մրցանակին

Ամփոփւեցին «National Geographic Traveler» ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմակերպւած լաւագոյն զբօսաշրջային ուղղութեան մրցոյթի առցանց քւէարկութեան արդիւնքները: «Արմէնպրես»-ը հաղորդել է՝ վկայակոչելով Հայաստանի Ազգային մրցունակութեան հիմնադրամի Հանրային կապերի գրասենեակը, որ մրցոյթի արդիւնքով՝ Հայաստանը յաղթել է «Տարւայ յայտնութիւն» անւանակարգում:

Լրատւական ցանց - Ամփոփւեցին «National Geographic Traveler» ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմակերպւած լաւագոյն զբօսաշրջային ուղղութեան մրցոյթի առցանց քւէարկութեան արդիւնքները:
«Արմէնպրես»-ը հաղորդել է՝ վկայակոչելով Հայաստանի Ազգային մրցունակութեան հիմնադրամի Հանրային կապերի գրասենեակը, որ մրցոյթի արդիւնքով՝ Հայաստանը յաղթել է «Տարւայ յայտնութիւն» անւանակարգում:
Այս տիտղոսը ապացոյցն է Հայաստանի բազմաբնոյթ զբօսաշրջութեան խթանման ուղղութեամբ Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի կողմից իրականացւող բազմաթիւ քայլերին: Այն յատկապէս կարեւոր է Հայաստանի պատմա-մշակութային եւ ազգային-հոգեւոր ժառանգութեան՝ ռուսական շուկայում ճանաչելիութեան բարձրացման եւ ներգնայ զբօսաշրջային հոսքերի խթանման տեսանկիւնից:
Նախապէս՝ այս տարւայ ապրիլին, ՀԱՄՀ-ի հրաւէրով ճանաչողական այցի ծիրում Հայաստանում էր հիւրընկալւել «National Geographic Russia» ամսագրի խմբագրակազմը: Այցի արդիւնքով՝ «National Geographic Russia» եւ «National Geographic Traveler» ամսագրերում հրապարակւել են Հայաստանին նւիրւած յօդւածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։