Հա

Հասարակական

11/04/2019 - 10:30

Հայ-իրանական գործակցութիւն. Իրանցի ներդրողները ցանկանում են յստակեցնել լոկալ արտօնութիւնները

Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին Ժամը լրատւականին պատմում է, թէ իր՝ Հայաստանում դեսպան լինելու երեք տարիների ընթացքում ինչ հնարաւորութիւններ են ստեղծւել Հայաստան-Իրան տնտեսական կապերը զարգացնելու համար:

«alikonline.ir» - Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին Ժամը լրատւականին պատմում է, թէ իր՝ Հայաստանում դեսպան լինելու երեք տարիների ընթացքում ինչ հնարաւորութիւններ են ստեղծւել Հայաստան-Իրան տնտեսական կապերը զարգացնելու համար: Առաջին ձեռքբերումն, ըստ դեսպանի՝ Իրան-Հայաստան գազամուղն է: Սէյեդ Քազեմ Սաջջադի խօսքով՝ Հայաստանն այսօր կարող է մեծացնել ներմուծւող գազի ծաւալը: Տեղեկացնում է «Debate.am»-ը:

Իրանական կապիտալով մէկ տասնեակից աւելի ներդրումներ կան Հայաստանում: Ըստ դեսպանի՝ սա քիչ է: Պէտք է հնարաւորութիւններ ստեղծել՝ նոր ներդրումների համար:

Դեսպանի խօսքով՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ վիզային ռեժիմի վերացումից յետոյ բազմաթիւ իրանցի ընտանիքներ իւրաքանչիւր տարի այցելում են Հայաստան: Ըստ դեսպանի՝ պէտք է հիւրանոցներում յարմար պայմաններ ստեղծել իրանցի զբօսաշրջիկների համար: 

Հայաստանում 450 իրանցի ուսանող կայ: Ըստ դեսպանի՝ այդ թիւը աճելու միտում կունենայ, եթէ նւազեցւի Թեհրան-Երեւան չւերթի գինը: Բեռնափոխադրումները իրանցիների համար եւս թանկ են նստում Հայաստանի ճանապարհներին:

Իրանցի գործարարները մայիսի 4-ին կը ժամանեն Հայաստան՝ հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։