Հա

Հասարակական

15/04/2019 - 10:30

Նոր ցիկլոն է մօտենում. հնարաւոր է տեղումներ եւ քամու ուժգնացում

Վաղը՝ ապրիլի 16-ին հիւսիսարեւմտեան սահմաններից երկրի տարածք մուտք կը գործի նոր ցիկլոն: Տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանական ծառայութիւնը:

«alikonline.ir» - Վաղը՝ ապրիլի 16-ին հիւսիսարեւմտեան սահմաններից երկրի տարածք մուտք կը գործի նոր ցիկլոն: Տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանական ծառայութիւնը:

Այն նախ կազդի երկրի հիւսիսարեւմտեան, իսկ ապրիլի 17-ից սկսեալ՝ ողջ արեւմտեան շրջանների վրայ: Ցիկլոնի արդիւնքում այդ շրջաններում տեղումների եւ քամու ուժգնացման ականատեսն ենք լինելու:

Իսկ ինչ վերաբերում է անցած երկու օրերի ընթացքում երկրի արեւելեան, հարաւ արեւելեան եւ հիւսիսարեւելեան շրջանների վրայ  ազդած ցիկլոնին, ապա այն աստիճանաբար հեռանում է երկրի տարածքից: Այսօր տեղումները շարունակւելու են մասնաւորապէս Խորասան Ռազաւի նահանգում եւ Հարաւային Խորասան նահանգի հիւսիսային շրջաններում:

Երկրի արեւելեան, հարաւարեւելեան շրջաններում, Քերման նահանգի հարաւում եւ Հորմոզգան նահանգի արեւելքում տեղ-տեղ հնարաւոր են տեղումներ, ամպրոպ եւ քամու ուժգնացում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։