Հա

Հասարակական

17/04/2019 - 09:00

Ֆրանսիայում հարիւրաւոր զանգեր ապրիլի 17-ին կը ղողանջեն Փարիզի Աստւածամօր տաճարի պատւին

Ֆրանսիական կաթոլիկ բոլոր տաճարների զանգերը ապրիլի 17-ին կը ղողանջեն «ի նշան համերաշխութեան» Աստւածամօր տաճարին:

«alikonline.ir» - Ֆրանսիական կաթոլիկ բոլոր տաճարների զանգերը ապրիլի 17-ին կը ղողանջեն «ի նշան համերաշխութեան» Աստւածամօր տաճարին: Ըստ «News.am»-ի՝ յայտնում է «RFI»-ը։

Ինչպէս յայտնում է Ֆրանսիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը, երկրի հարիւրաւոր եկեղեցիների զանգերի ղողանջը կը հնչի 18։50-ին, ուղիղ այն ժամին, երբ հրդեհ է բռնկւել Փարիզի Աստւածամօր տաճարում։

Յիշեցնենք, որ հրդեհը սկսւել էր ապրիլի 15-ի երեկոյեան եւ մարւել ապրիլի 16-ի առաւօտեան 10-ին։ Հրդեհն այնքան ուժգին է եղել, որ հազիւ է յաջողւել փրկել տաճարը ամբողջական փլուզումից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։