Հա

Հասարակական

20/04/2019 - 11:20

Օդի ջերմաստիճանը կը նւազի 8-10 աստիճանով

Ապրիլի 22-ին երկրի տարածք կը ներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, որոնց արդիւնքում օդ ջերմաստիճանը տեղ-տեղ կը նւազի 8-10 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանական ծառայութիւնը:

«alikonline.ir» - Ապրիլի 22-ին երկրի տարածք կը ներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, որոնց արդիւնքում օդ ջերմաստիճանը տեղ-տեղ կը նւազի 8-10 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանական ծառայութիւնը:

Ըստ կանխատեսումների՝ ապրիլի 21-ի ուշ երեկոյեան եւ ապրիլի 22-ի վաղ առաւօտեան միաժամանակ երկրի տարածք կը ներթափանցեն հիւսիսարեւմտեան եւ հարաւային ցուրտ օդային հոսանքներ:

Այս հոսանքների ներթափանցման արդիւնքում, երկրի հիւսիսարեւմտեան, արեւմտեան շրջաններում, Կասպից ծովի ափերին, Զագրոս լեռնաշղթայի լանջերին, Ալբորզ լեռնաշղթայի հարաւային լանջերին սպասւում են տեղումներ՝ հիմնականում անձրեւի, իսկ բարձրադիր գօտիներում՝ ձեան տեսքով, ամպոպ եւ քամու ուժգնացում:

Ապրիլի 22-ի օրւայ երկրորդ կէսին, աստիճանաբար տեղումներ է կանխատեսւում նաեւ երկրի կենտրոնական, հարաւային, հարաւարեւելեան, արեւելեան եւ հիւսիսարեւելեան շրջաններում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։