Հա

Հասարակական

28/04/2019 - 09:00

Տխուր-ուրախ հայերը. «Gallup»-ի հարցումները

Ամբողջ աշխարհում մարդիկ աւելի ու աւելի շատ բացասական յոյզեր են զգում, ինչպիսիք են զայրոյթը, անհանգստութիւնը ու տխրութիւնը, այլ ոչ թէ ուրախութիւն եւ հաճոյք:

«alikonline.ir» - Ամբողջ աշխարհում մարդիկ աւելի ու աւելի շատ բացասական յոյզեր են զգում, ինչպիսիք են զայրոյթը, անհանգստութիւնը ու տխրութիւնը, այլ ոչ թէ ուրախութիւն եւ հաճոյք: «Interfax»-ի հողարդմամբ, այս մասին են վկայում «Gallup»-ի հարցումները։ Ուսումնասիրութեան հեղինակները խնդրել են հարցւողներին նկարագրել, թէ ինչպէս են իրենց զգացել օրւայ ընթացքում նախքան հարցումը, եւ կազմել են երկու վարկանշային ցուցակ՝ դրական եւ բացասական յոյզերի։ 2018-ին հարցերին պատասխանել է 151 հազար մարդ 140 երկրից։ Տեղեկացնում է «Panorama.am»-ը:

Հայաստանում հարցւողների 45 տոկոսն ասել է, որ զայրոթ է զգացած եղել նախորդ օրը։

Աշխարհում բացասական զգացմունքների ընդհանուր մակարդակը մնացել է անցեալ տարւայ մակարդակում եւ կազմել է 30%: Միեւնոյն ժամանակ զայրոյթի մակարդակը հետազօտութեան ժամանակ հասել է առաւելագոյնի եւ կազմել է 22%: Անհանգստութեան եւ տխրութեան մակարդակը նոյնպէս նոր ռեկորդ է սահմանել եւ համապատասխանաբար կազմել է 39% եւ 24%: Միաժամանակ, ստրեսի մակարդակը աշխարհում նւազել է 2 տոկոսային կէտով եւ կազմել 35%:

Բնակչութեան շրջանում բացասական զգացմունքների վարկանիշում առաջատարները եղել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չադը՝ 54%, Նիգերը՝ 50%, Սիերա Լիոնէն, Իրաքը, Իրանը։ Թայւանի, Սինգապուրի եւ Ղազախստանի բնակչութիւնն ամէնից քիչ են բացասական զգացմունքների մասին խօսել:

Խօսելով դրական յոյզերի մասին, հարցւողները պէտք է պատմէին, թէ հարցման նախաշեմին նրանք լաւ հանգիստ են ունեցե՞լ, արդեօ՞ք շատ են ժպտացել եւ ծիծաղել, հետաքրքիր որեւէ բան արե՞լ են, հաճոյք ստացե՞լ են։ Հարցւածների 71% -ը յայտարարել է, որ զգում է հաճոյք, 72% -ը՝ լաւ են հանգստացել, 74% -ը՝ շատ են ծիծաղում եւ ժպտում։

Դրական զգացմունքների ամենաբարձր մակարդակը նկատւել է Լատինական Ամերիկայի երկրներում։

Աւելի քիչ դրական զգացմուքների մասին արտայայտւած երկրների մեծ մասը ներկայումս քաղաքական կամ տնտեսական ճգնաժամ են ապրում, ինչպէս նաեւ այլ դժւարութիւններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։