Հա

Հասարակական

28/04/2019 - 09:10

Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում իրականացւել է աւանդական դարձած ծաղկահաւաքը

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամի օժանդակութեամբ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կամաւորական խմբի մասնակցութեամբ՝ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում իրականացրել են աւանդական դարձած ծաղկահաւաք:

«alikonline.ir» - ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամի օժանդակութեամբ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կամաւորական խմբի մասնակցութեամբ՝ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում իրականացրել են աւանդական դարձած ծաղկահաւաք: Աշխատանքները շարունակւել են նաեւ յաջորդ օրը՝ ապրիլի 28-ին: Տեղեկացնում է «News.am»-ը:

Այս նախաձեռնութիւնը մէկտեղում է պոկւած ծաղիկներին երկրորդ կեանք հաղորդելու խորհուրդը եւ բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելութիւնը:

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին Ծիծեռնակաբերդի համալիրում խոնարհւած ծաղիկներն ամէն տարի հաւաքւում են. ցողուններն անջատւում են ծաղկաթերթերից, ցողուններից պարարտախառնուրդ է ստացւում, իսկ ծաղկաթերթերն օգտագործւում են ձեռակերտ վերամշակւած թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործւում է Յիշողութեան պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից յուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստւում:

Ծաղկահաւաքին մասնակցել են հասարական, միջազգային, մասնաւոր ու պետական հատւածների, աշակերտներ եւ ուսանողներ, դեսպաններ եւ պաշտօնեաներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։