Հա

Հասարակական

28/04/2019 - 09:20

Շւեդիայում աղբը վերջացել է

Բոլորովին վերջերս աշխարհը ցնցւեց այն լուրից, որ Շւեդիայում աղբը աւարտւել է եւ երկրի իշխանութիւնները պատրաստ են ներմուծել այն այլ երկրներից՝ վերամշակելու համար:

«alikonline.ir» - Բոլորովին վերջերս աշխարհը ցնցւեց այն լուրից, որ Շւեդիայում աղբը աւարտւել է եւ երկրի իշխանութիւնները պատրաստ են ներմուծել այն այլ երկրներից՝ վերամշակելու համար: «Ժիւոեա զեմլեա» ֆէյսբուքեան էջը օրինակներով պատմում է, թէ Ստոկհոլմում թափօնների վերամշակման համակարգը որքանով է կազմակերպւած։ Գրում է «Panorama.am»-ը:

Եղել է պահ, երբ Շւեդիայում աղբի տեսակաւորումը հասել է համընդհանուր մակարդակի։ Դրա շնորհիւ երկրում աղբանոց գրեթէ չի մնացել, բոլոր թափօնները կամ վառելիք են դարձել կամ վերաօգտագործւել։

Իշխանութիւնները մշտապէս իրազեկման աշխատանքներ են տարել եւ այդպիսով հասել են հանրային իգիտակցութեան բարձր մակարդակի:

Երկրի բնակչութեան մեծ մասը գիտի, որ նետւած պլաստիկից կարելի է եւս եօթ անգամ նորը ստանալ։ Եւ նոյնիսկ դրանից յետոյ էլ այն կարելի է էլեկտրակայան տանել՝ այրելու համար:

Իւրաքանչիւր ընտանիքում 6 կամ 7 դոյլ կայ՝ տարբեր տեսակի աղբի համար՝ պլաստիկ, թուղթ, ապակի, ստւարաթուղթ, մետաղ եւ այլ: Մէկ այլ դոյլ էլ նախատեսւած է թափօնների համար, որոնք չեն կարող վերամշակւել: Ստոկհոլմում անգամ փոքրիկ երեխան կոնֆետի թուղթը գիտի թէ որտեղ նետի, քանի որ մանկապարտէզներն ու դպրոցները դասաւանդում են աղբը ճիշտ տեսակաւորել։ Իսկ ահա սխալ տեսակաւորելու համար տուգանւում են։

Մեծ ապրանքները, ինչպիսիք են՝ հեռուստացոյց, սեղան, շինանիւթ, տեղափոխւում են յատուկ կայաններ:

Շւեդիայում աղբի բացակայութիւնը երկրում աղբի հետ կապւած միակ խնդիրն է։ Աղբի միայն 7 տոկոսն է ուղարկւում է աղբավայրեր, մնացած ամէն ինչ էլ այրւում կամ վերամշակւում է: Այսպիսով, միայն թափօնների շնորհիւ, Ստոկհոլմի էլեկտրաէներգիայի 45 տոկոսն ապահովւում է: Թափօնների պակասը կարող է մեծ խնդիր հանդիսանալ բնակչութեան համար, քանի որ շւեդները իրենց տները տաքացնում եւ էլեկտրականութիւն են ստանում աղբի վերամշակման միջոցով: Սակայն հարեւան Նորւեգիան պատրաստակամութիւն է յայտնել օգնելու Շւեդիային եւ տարեկան 800 հազար տոննա աղբ մատակարարել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։