Հա

Հասարակական

30/04/2019 - 10:10

Ռուսաստանը ԻՒՆԵՍԿՕ-ի հետ նախատեսում է ստեղծել Մենդելէեւի անւան մրցանակ

Ռուսաստանը եւ ԻՒՆԵՍԿՕ-ն քննարկում են  հիմնարար գիտութիւնների բնագաւառում ձեռքբերումերի համար Դմիտրի Մենդելէեւի անւան մրցանակ սահմանելու հնարաւորութիւնը: 

«alikonline.ir» - Ռուսաստանը եւ ԻՒՆԵՍԿՕ-ն քննարկում են  հիմնարար գիտութիւնների բնագաւառում ձեռքբերումերի համար Դմիտրի Մենդելէեւի անւան մրցանակ սահմանելու հնարաւորութիւնը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպէս տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ այս մասին յայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը:

«Այս տարւայ յունւարի 29-ին ԻՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցաւ ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի կողմից Ռուսաստանի նախաձեռնութեամբ յայտարարւած քիմիական տարրերի պարբերական աղիւսակի միջազգային տարւայ բացման արարողութիւնը: Մենք ուսումնասիրում ենք ԻՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Դմիտրի Մենդելէեւի անւան ամենամեայ մրցանակ ստեղծելու հարցը՝ հիմնարար գիտութիւնների ոլորտում ձեռքբերումների համար»,- ասել է Լաւրովը:

Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ Դմիտրի Մենդելէեւը 1869 թ. բացայայտել է քիմիական տարրերի պարբերականութեան օրէնքը՝ բնագիտութեան հիմնական օրէնքներից մէկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։