Հա

Հասարակական

02/05/2019 - 12:10

80 տարուց յետոյ. իրանական առիւծի տունդարձը

Թեհրանի «Էրամ» կենդանաբանական այգում, այսօր՝ մայիսի 2-ին հանրութեանն է ներկայացւել Մեծ Բրիտանիայի Բրիստոլ կենդանաբանական այգուց Թեհրան տեղափոխւած իրանական առիւծը:

«alikonline.ir» - Թեհրանի «Էրամ» կենդանաբանական այգում, այսօր՝ մայիսի 2-ին հանրութեանն է ներկայացւել Մեծ Բրիտանիայի Բրիստոլ կենդանաբանական այգուց Թեհրան տեղափոխւած իրանական առիւծը: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Արու առիւծը Թեհրանի «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայան է հասել է երէկ՝ երեկոյեան ժամը 22:00-ին:

Նախատեսւում է, որ առիւծի էգ զոյգը առաջիկայ շաբաթւայ ընթացքում Թեհրան կը տեղափոխւի Դուբլինի կենդանաբանական այգուց:

Նշենք, որ «Panthera leo persica»-ն, նոյն ինքը՝ իրանական առիւծը, համարւում է առիւծների ընտանիքի՝ գենետիկօրէն ամենաազնւացեղ ենթատեսակը:

Առիւծների այս տեսակը տարածւած է եղել ողջ իրանական բարձրաւանդակում, Հնդկաստանի արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Միջերկրական ծովի ափերին՝ Յունաստանում եւ Իտալիայում: Ժամանակի ընթացքում, մարդու կենսագործունէութեան անուղղակի ներգործութեան բացասական հետեւանքների՝ որսի եւ բնակավայրի ոչնչացման պատճառով դրանք անհետացել են: Ներկայ դրութեամբ, բնական պայմաններում, դրանց փոքր խմբաքանակը պահպանւած է Հնադկաստանի Գոջարաթ շրջանի անտառներում:

Իրանում, իրանական առիւծը վերջին անգամ հաւաստանշւել է 80 տարի առաջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։