Հա

Հասարակական

04/05/2019 - 13:40

Հայ գիտնականի ղեկավարած գիտախումբը նշանակալի բացայայտում է կատարել օրգանների «3D» տպագրութեան ոլորտում

ԱՄՆ Հիւսթոն քաղաքի Ռայսի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ հապալասից ստացւող սննդային գունանիւթը կարող է նշանակալի դերակատարութիւն ունենալ կենսաբանական բարդ հիւսւածքների` արիւնատար անօթների եւ թոքային ալւեոլների եռաչափ տպագրութեան գործում:

«alikonline.ir» - ԱՄՆ Հիւսթոն քաղաքի Ռայսի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ հապալասից ստացւող սննդային գունանիւթը կարող է նշանակալի դերակատարութիւն ունենալ կենսաբանական բարդ հիւսւածքների` արիւնատար անօթների եւ թոքային ալւեոլների եռաչափ տպագրութեան գործում:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Rusarminfo»-ն, համալսարանի շրջանաւարտ եւ գիտաշխատող Բագրատ Գրիգորեանի եւ նրա գործընկերների կատարած հետազօտութեանն անդրադարձել է «Science» գիտական ամսագիրը: 

«Գիտնականները վերլուծել են մի շարք միացութիւնների յատկութիւններ, որոնք օգտագործւում են սննդային գունանիւթերի արդիւնաբերութեան մէջ: Արդիւնքում նրանք յայտնաբերել են, որ դրանցից երեքը լիովին համապատասխանում են դեղին սինթետիկ գունանիւթին (E102), դեղին բնական գունանիւթին (E100) եւ կարմրամանուշակագոյն գունանիւթին (E163), որոնք ստանում են հապալասից», -ասւում է յօդւածում:

Նշւում է, որ գիտնականներն արհեստական արիւնատար անօթ են տպել 1 մմ. տրամագծով փականով եւ մի շարք փորձարկումներից յետոյ բացայայտել են, որ ներկանիւթի երեք տեսակն էլ ապահովում են «3D» տպագրութեան թոյլատրելի որակը:

«Կենսաչափական տպագրութեան նպատակն առողջ, գործառական օրգաններ ստեղծելն է, որոնք պիտանի կը լինեն փոխպատւաստումների համար: ԱՄՆ-ում աւելի քան 100 հազար մարդ սպասում է փոխպատւաստման իր հերթին, իսկ նրանք, որոնց յաջողւում է դոնոր գտնել, ստիպւած են ողջ կեանքում իմունային համակարգը պաշտպանող դեղամիջոցներ ընդունել` օրգանի անհամատեղելիութիւնը կանխելու համար»,- ասւում է համալսարանի կայքում հրապարակւած յօդւածում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։