Հա

Հասարակական

04/05/2019 - 12:40

Թեհրանի թեմի թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը Քիշում մասնակցել է միջազգային համագումարին

Ապրիլի 29-30-ին Քիշ կղզում տեղի ունեցաւ 7-րդ Համաշխարհային Առողջապահութեան շրջանային համագումար, որի գլխաւոր թեման էր համաշխարհային առողջապահութիւնը։

Ապրիլի 29-30-ին Քիշ կղզում տեղի ունեցաւ 7-րդ Համաշխարհային Առողջապահութեան շրջանային համագումար, որի գլխաւոր թեման էր համաշխարհային առողջապահութիւնը։

Սոյն համագումարը կազմակերպւել էր համաշխարհային առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի բժշկագիտական համալսարանի տնօրինութեան կողմից։ Աշխարհի աւելի քան քառասուն երկրներից մասնակիցներ էին հրաւիրւել այս համագումարին։ Համագումարին հրաւիրւել էր նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը։

Համագումարի բացումը կատարւեց երկուշաբթի առաւօտեան, ներկայութեամբ հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ՝ պրն. Ջահանգիրիի, առողջապահութեան նախարարի, Քիշ կղզու աւագանիի եւ աւելի քան 500 մասնակիցների՝ Օմմանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Ճապոնիայից, Տայլանդից, Շւէյցարիայից, Եգիպտոսից եւ այլ երկրներից։

Պաշտօնական բացումից յետոյ ժողովն անցաւ իր հաւաքական եւ խմբական աշխատանքներին։ Երկուշաբթի, կէսօրից յետոյ հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը դասախօսեց «Համաշխարհային առողջապահութիւն, կրօն ու սննդառութիւնը» թեմայով։ Իր դասախօսութեան կողքին Սրբազան Հայրը գործնական մասնակցութիւն բերեց հարցազրոյցներին եւ ժողովականները մեծապէս գնահատեցին Սրբազան Հօր ելոյթները։

Երկօրեայ ժողովական աշխատանքների կողքին Սրբազան Հայրը հանդիպեց նաեւ Քիշում Թեհրանի համալսարանի դասախօս դոկտ. Ալբերտ Պօղոսեանին, որը Քիշում մեծապէս սիրւած ու յարգւած անձնաւորութիւն է։ Այս համագումարին Թեհրանի համալսարանի դասախօսներից դոկտ. Արփի Մանուկեանը եւս մասնակից էր ժողովական աշխատանքներին։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։