Հա

Հասարակական

08/05/2019 - 09:50

Գիտնականները պատասխանել են՝ ովքե՞ր են աւելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թէ՞ կանայք հարցին

Տարածւած կարծիքի համաձայն՝ կանայք աւելի շատ են բամբասում, քան տղամարդիկ, սակայն ամերիկացի գիտնականների իրականացրած հետազօտութիւնը վկայում է, որ այս պնդումը սխալ է: «Social Psychological and Personality Science» ամսագրում հրապարակւած յօդւածում Կալիֆորնիական համալսարանի գիտնականները նշում են, որ տղամարդիկ բամբասելու համար աւելի քիչ ժամանակ չեն ծախսում, քան կանայք:

«alikonline.ir» - Տարածւած կարծիքի համաձայն՝ կանայք աւելի շատ են բամբասում, քան տղամարդիկ, սակայն ամերիկացի գիտնականների իրականացրած հետազօտութիւնը վկայում է, որ այս պնդումը սխալ է: «Social Psychological and Personality Science» ամսագրում հրապարակւած յօդւածում Կալիֆորնիական համալսարանի գիտնականները նշում են, որ տղամարդիկ բամբասելու համար աւելի քիչ ժամանակ չեն ծախսում, քան կանայք: Այս մասին գրում է «News.am»-ը:

Հետազօտութեանը մասնակցել է տարբեր սեռի, տարիքի, սոցիալական ծագման, կրթութեան, ինչպէս նաեւ եկամուտների մակարդակի 467 մարդ: Բոլոր փորձարկւողները պէտք է մի քանի օր մշտապէս իրենց մօտ ունենային յատուկ ձայնագրող սարք: Կամաւորների զրոյցները վերլուծելով՝ գիտնականները հաշւարկել են ուրիշի «ոսկորները աղալու» աւելի քան 4 հազար դէպք:

Պարզւել է, որ մարդը բամբասանքի վրայ ծախսում է օրական միջինը մօտ 52 րոպէ, ընդ որում՝ այս ցուցանիշը կախւած չէ ո՛չ տարիքից, ո՛չ կրթական ու եկամուտների մակարդակից: Բամբասանքների գլխաւոր թեման, պարզւել է, ընդհանուր ծանօթներն են: Նրանց մասին բամբասել պատրաստ են ինչպէս տղամարդիկ, այնպէս էլ կանայք, սակայն հետաքրքիրն այն է, որ կանանց զրոյցները հիմնականում աւելի չէզոք բնոյթ ունեն: Իսկ տղամարդիկ աւելի են հակւած չարախօսութեանը, ընդ որում՝ այս օրինաչափութիւնը դիտւում է նաեւ երկու սեռերի երիտասարդ ներկայացուցիչների շրջանում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։