Հա

Հասարակական

09/05/2019 - 10:20

«Air France»-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանում

Երէկ՝ երեկոյեան, ժամը 19:25-ի սահմաններում, Փարիզ-Մումբայ չւերթն իրականցնող «Air France» աւիաընկերութեան ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանի «Շահիդ Բեհեշթի» միջազգային օդանաւակայանում

«alikonline.ir» - Երէկ՝ երեկոյեան, ժամը 19:25-ի սահմաններում, Փարիզ-Մումբայ չւերթն իրականցնող «Air France» աւիաընկերութեան ինքնաթիռը (չւերթն իրականցւում էր «Air France»-ի դուստր ընկերութեան, «Joon» աւիաընկերութեան «Airbus 340-300» ինքնաթիռի միջոցով) վթարային վայրէջք է կատարել Սպահանի «Շահիդ Բեհեշթի» միջազգային օդանաւակայանում. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Իրանի օդանային տարածքում ինքնաթիռը տագնապի ազդանշան է տւել, որից յետոյ վթարային վայրէջքի թոյլտւութիւն է ստացել: Վայրէջքը բարեյաջող է ընթացել: Ինքանթիռի ուղեւորներն ու անձանակազմն առողջ են:

Միջադէպի պատճառը դեռեւս յայտնի չէ:

Յարակից լուրեր

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 28-ի երեկոյեան ժամը 5։00-ին, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ս. Ամենափրկիչ վանք կատարած իր շրջայցից յետոյ, ժամանեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, ուր տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների հետ։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցելութիւնը Ս. Ամենափրկիչ վանք
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցելութիւնը Ս. Ամենափրկիչ վանք

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Իրանի Իսլ. Հանրապետութիւն կատարած իր պաշտօնական այցի շրջագծում, իր տիկնոջ Աննա Յակոբեանի եւ իրեն ուղեկցող բարձրաստիճան պաշտօնատարներից կազմւած պատւիրակութեան ընկերակցութեամբ, հինգշաբթի՝ փետրւարի 28-ի առաւօտեան, ժամանեց Սպահան։ ՀՀ վարչապետը նոյն օրը կէսօրից յետոյ ժամը 4։00-ին այցելեց Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանք։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ժամանեց Սպահան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ժամանեց Սպահան

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Իրանի Իսլ. Հանրապետութիւն կատարած իր պաշտօնական այցի ծիրում, հինգշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 28-ի առաւօտեան, իր տիկնոջ Աննա Յակոբեանի, ՀՀ ազգային ժողովի ու կառավարութեան բարձրաստիճան պաշտօնատարներից կազմւած պատւիրակութեան եւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ընկերակցութեամբ ժամանեց Սպահան։

  • Նիկոլ Փաշինեան. «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի յեղափոխութիւնը պէտք է տեղի ունենայ»
    Նիկոլ Փաշինեան. «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի յեղափոխութիւնը պէտք է տեղի ունենայ»

    ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ տիկին Աննա Յակոբեանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմաւորել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը:

  • Զայանդէ ռուդը, հայ պատգամաւորը եւ երախտագէտ սպահանցիները...
    Զայանդէ ռուդը, հայ պատգամաւորը եւ երախտագէտ սպահանցիները...

    Ինչպէս գիտի ընթերցողը, Սպահան քաղաքի խորհրդարանական պատգամաւորների ֆրակցիան, որին եւ մաս է կազմում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, որպէս բողոք՝ Զայանդէ ռուդ գետի երկար ամիսներից ի վեր ցամաքեցմանը, խմբովի հրաժարականի դիմում էին ներկայացրել: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։