Հա

Հասարակական

11/05/2019 - 14:30

Ուրմիոյ լճի ջրի ծաւալները հատել են 5 մլրդ. խմ.-ն

Վերջին երկու ամսւայ յորդառատ տեղումների արդիւնքում, Ուրմիոյ լճի ջրի ծաւալները հասել են 5.03 մլրդ. խմ.-ի:

«alikonline.ir» - Վերջին երկու ամսւայ յորդառատ տեղումների արդիւնքում, Ուրմիոյ լճի ջրի ծաւալները հասել են 5.03 մլրդ. խմ.-ի: Այս մասին տեղեկացրել է Ուրմիոյ լճի վերականգնման շտաբի, Արեւելեան Ատրպատական նահանգային գրասենեակի տնօրէն Խալիլ Սաին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ 2019 թւականի մայիսի 10 տւեալներով, Ուրմիոյ լճում ջրի մակարդակը բարձրացել է 1271.83 մ.-ի, իսկ լճի հայելու մակերեսը կազմում է 3186.36 քկ., ինչը նախորդ տարւայ նոյն օրւայ համեմատութեամբ աւելի է 863 քկ.-ով, իսկ անցեալ տարւայ աշնան սկզբի համեմատութեամբ՝ 1463 քկ-ով:

Սաին նշել է, որ սա դրական եւ յուսադրող ընթացքի է Ուրմիոյ լճի վերականգնման գործընթացի համար:

Յարակից լուրեր

  • Մասուդ Թաջրիշի.- «Իրանը Սեւանայ լճից ջուր տեղափոխելու ծրագիր չունի»
    Մասուդ Թաջրիշի.- «Իրանը Սեւանայ լճից ջուր տեղափոխելու ծրագիր չունի»

    «Իրանը Ուրմիա լճի վերակենդանացման համար Հայաստանից եւ Վրաստանից ջուր տեղափոխելու ծրագիր չունի»,- այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում նշել է Ուրմիա լճի վերակենդանացման ծրագրի գիտական խմբի ղեկավար Մասուդ Թաջրիշին:

  • Նախարար.- «Սեւանայ լճից Ուրմիա լիճ ջուր տանելու մասին լուրերը թիւրիմացութիւն են»
    Նախարար.- «Սեւանայ լճից Ուրմիա լիճ ջուր տանելու մասին լուրերը թիւրիմացութիւն են»

    Սեւանայ լճից Ուրմիա լիճ ջուր տանելու մասին լուրերը թիւրիմացութիւն են,- այդ մասին օրերս կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հետ ճեպազրոյցում յայտարարեց Հայաստանի բնապահպանութեան նախարար Արամայիս Գրիգորեանը:
    «Նման իրավիճակ չի եղել եւ, չի կարող լինել»,- յաւելեց նախարարը:

  • Իրանի էներգետիկայի նախարար.- «Ուրմիոյ լիճը բաւական աղակալել է»
    Իրանի էներգետիկայի նախարար.- «Ուրմիոյ լիճը բաւական աղակալել է»

    Իրանական «ԻՍՆԱ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչեանը յայտարարել է, որ Ուրմիոյ լճում պէտք է լինէր 32 միլիարդ խորանարդ մետր ջուր, սակայն ներկայում լիճը կիսով չափ պակասել է (ծանծաղել): Նա ընդգծել է, որ լճում մնացել է քիչ քանակութեամբ ջուր եւ բաւական բարձրացել է ջրի աղակալումը՝ յաւելելով, որ նման իրավիճակի պահպանումը ստեղծում է մեծ խնդիրներ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։