×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
11/05/2019 - 14:30

Ուրմիոյ լճի ջրի ծաւալները հատել են 5 մլրդ. խմ.-ն

Վերջին երկու ամսւայ յորդառատ տեղումների արդիւնքում, Ուրմիոյ լճի ջրի ծաւալները հասել են 5.03 մլրդ. խմ.-ի:

«alikonline.ir» - Վերջին երկու ամսւայ յորդառատ տեղումների արդիւնքում, Ուրմիոյ լճի ջրի ծաւալները հասել են 5.03 մլրդ. խմ.-ի: Այս մասին տեղեկացրել է Ուրմիոյ լճի վերականգնման շտաբի, Արեւելեան Ատրպատական նահանգային գրասենեակի տնօրէն Խալիլ Սաին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ 2019 թւականի մայիսի 10 տւեալներով, Ուրմիոյ լճում ջրի մակարդակը բարձրացել է 1271.83 մ.-ի, իսկ լճի հայելու մակերեսը կազմում է 3186.36 քկ., ինչը նախորդ տարւայ նոյն օրւայ համեմատութեամբ աւելի է 863 քկ.-ով, իսկ անցեալ տարւայ աշնան սկզբի համեմատութեամբ՝ 1463 քկ-ով:

Սաին նշել է, որ սա դրական եւ յուսադրող ընթացքի է Ուրմիոյ լճի վերականգնման գործընթացի համար:

Յարակից լուրեր