Հա

Հասարակական

11/05/2019 - 14:40

Ինչո՞վ է զբաղւած «Հ-1»-ը

«alikonline.ir»-ը ստացել է իր ընթերցողներից մէկի գրութիւնը, որում նա անդրադարձել է օրերս Հայաստանի հանրային հեռուսատեսութեան հաղորդավար Պետրոս Ղազարեանի՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ զրոյցի որոշ դրւագներին, լրագրողի առաջ քաշած մտքերին ու հարցադրումներին: Ստորեւ ներկայացնում ենք գրութիւնը.

«alikonline.ir»-ը ստացել է իր ընթերցողներից մէկի գրութիւնը, որում նա անդրադարձել է օրերս Հայաստանի հանրային հեռուսատեսութեան հաղորդավար Պետրոս Ղազարեանի՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ զրոյցի որոշ դրւագներին, լրագրողի առաջ քաշած մտքերին ու հարցադրումներին: Ստորեւ ներկայացնում ենք գրութիւնը.

«Հետաքրքիր է իմանալ, թէ Հայաստանի հանրային հեռուսատեսութեան հաղորդավար Պետրոս Ղազարեանն իր երեխաներին կամ անմիջական հարազատներին էլ է նոյն «լայնախոհութեամբ» յորդորում ու քաջալերում օգտագործել մարիխուաննա, կամ մասնակցել դրա վաճառքը եւ օգտագործումն ազատականացնելու պահանջով ցոյցերին, թէ ոչ:

«Հ-1»-ով վերջերս հեռարձակւած, ՀՅԴ Հայաստանի Գերամգոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ հարցազրոյցի ժամանակ Պետրոս  Ղազարեանի արտայայտած որոշ մտքերն ու հարցադրումները, գալիս են փաստելու այն տխուր իրականութիւնը, որ հասարակութեան հարկերից ֆինանսաւորւող «Հ-1»-ի լրագրողները ինչքան են հիացած ու տարւած Արեւմտեան այսպէս կոչւող «Ազատութիւններով» եւ առանց գիտակցելու, թէ Հայաստանի եւ Արցախի առջեւ դեռեւս կան վերջնական լուծում պահանջող լրջագոյն մարտահրաւէրներ, այդ թւում՝ պատերազմի վերսկսելու վտանգը, ոգեւորւած փորձում են եթերով գովազդել մարիխուաննայի վաճառքի եւ օգտագործման ազատականացումնն ու ԼԳՏԲ-ների ցոյցերը, երեւի չգիտակցելով, թէ նման յոռի երեւոյթներն ինչպիսի աղէտալի հետեւանքներ են կարող թողնել հասարակութեան վրայ ընդհանրապէս, իսկ երիտասարդութեան վարյ՝ յատկապէս:

Չմոռանանք, որ նման ցոյցերի կազմակերպիչները, Արեւմուտքից եկող գրանտա-դոլարների հաշւին գտել են հեշտ ու տաքուկ ապրելու լաւագոյն բանաձեւը:

Թէ՛ մարիխուաննայի ազատականացման ցոյցի կազմակերպիչները, թէ՛ ԼԳՏԲ այսպէս կոչւած «իրաւունքների» պաշտպանութեան ակտիւիստները, լաւ եւ բաւականին կլօրիկ վարձատրութիւն են ստանում Արեւմտեան համապատասխան կառոյցներից ու կենտրոններից այն դէպքում, երբ ՀՀ շարքային քաղաքացիները պէտք է օրը 8 ժամ աշխատեն սեփական ապրուստը հոգալու եւ հարկեր վճարելու համար, որպէսզի նոյն այդ հարկերի հաշւին աշխատավարձ ստացող «Հ-1»-ի լրագրողները, Հանրայինի եթերում գովազդեն Արեւմտեան «Ազատութիւնների» անսահման «բարիքները», մոլորեցնելով նոյն այդ հարկատուների երեխաներին ու Հայաստանի մատաղ սերունդին:

Սա ճիշտ չէ: Մի քիչ ամօթի զգացողութիւն ունեցէք:

ՍԱԹ»

Յարակից լուրեր

  • Բացւել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերութեան հիմնադիրներին նւիրւած ճեմուղին
    Բացւել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերութեան հիմնադիրներին նւիրւած ճեմուղին

    Հայաստանի Հանրային ռադիոյի 90 եւ Հանրային հեռուստատեսութեան 60-ամեակներին նւիրւած միջոցառումների շրջանակում բացւել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերութեան հիմնադիրներ-նւիրեալների անւանական աստղերի ճեմուղին: Այն Հանրային հեռուստառադիոընկերութեան յոբելեանական միջոցառումների շարքի շարունակութիւնն է, որը մեկնարկել է մայիսին:

  • Հ1-ի «Մերոնք» հաղորդաշարը՝ իրանահայ համայնքի մասին
    Հ1-ի «Մերոնք» հաղորդաշարը՝ իրանահայ համայնքի մասին

    Ինչպէս մեզ փոխանցեցին, վաղը ապրիլի 5-ին, Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան (Հ1) արբանեակային հեռարձակմամբ եթերից կը հեռարձակւի Ռաֆայէլ Յովհաննիսեանի հեղինակած «Մերոնք» հաղորդաշարը, ով «Համայնք» խորագրում կը ցուցադրի Թեհրանի՝ մասնաւորապէս իրանահայ համայնքի մասին պատմող տեսաշար:

  • «ԱԼԻՔ» օրաթերթը՝ Հ1 հեռուստակայանի եթերում
    «ԱԼԻՔ» օրաթերթը՝ Հ1 հեռուստակայանի եթերում

    Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան Հ1 հեռուստաալիքից սփռւող Ռաֆայէլ Յովհաննիսեանի հեղինակած հաղորդաշարերը ինչպիսին է «Օտար ամայի ճամբէքում» նախագիծը եւ այլն նոր երեւոյթ չեն մեր իրականութիւնում:

  • Եւրոտեսիլեան «Don't deny» երգի պրեմիերան՝ այսօր
    Եւրոտեսիլեան «Don't deny» երգի պրեմիերան՝ այսօր

    «Եւրոտեսիլ-2015»-ի հայաստանեան մրցութային երգի պրեմիերան (առաջին ներկայացում) կը կայանայ այսօր՝ մարտի 12-ին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսութեան Առաջին լրատւականի հիմնական թողարկումից յետոյ:
    «Don't deny» երգի երաժշտութեան հեղինակը Արմէն Մարտիրոսեանն է, խօսքերի հեղինակ՝ Իննա Մկրտչեանը:

  • Հանրային հեռուստաընկերութիւնը վերազինման նպատակով՝ իրականացրել է 1 միլիարդ դրամի ներդրում
    Հանրային հեռուստաընկերութիւնը վերազինման նպատակով՝ իրականացրել է 1 միլիարդ դրամի ներդրում

    Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւնը ներդրումային ծրագրի շրջագծում իրականացնում է ծաւալուն վերազինման աշխատանքներ, ինչը հնարաւորութիւն կը տայ անցնել բարձր յստակութեամբ պատկերի (HD) թւային հեռարձակմանը, ինչպէս նաեւ ապահովել հաղորդումների համապատասխանութիւնը միջազգային հեռարձակող կառոյցների որակական չափանիշերին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։