Հա

Հասարակական

11/05/2019 - 08:20

Յայտարարւել են աշխարհի լաւագոյն օդանաւակայաններն ու աւիաընկերութիւնները

«AirHelp» ընկերութիւնը ներկայացրել է աշխարհի լաւագոյն օդանաւակայանների ու աւիաընկերութիւնների վարկանիշը: Հետազօտութիւնը հաշւի է առել 40 երկրների 40 հազար սպասարկեալների արձագանգները եւ հիմնւել մի քանի առեւտրային մատակարարների տւեալների վրայ:

«alikonline.ir» - «AirHelp» ընկերութիւնը ներկայացրել է աշխարհի լաւագոյն օդանաւակայանների ու աւիաընկերութիւնների վարկանիշը: Հետազօտութիւնը հաշւի է առել 40 երկրների 40 հազար սպասարկեալների արձագանգները եւ հիմնւել մի քանի առեւտրային մատակարարների տւեալների վրայ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: 

134 օդանաւակայաններ գնահատւել են թռիչքների ժամանակացոյցի պահպանման, սպասարկման որակի եւ խանութների ու ռեստորանների առկայութեան ցուցանիշներով: Լաւագոյնն է ճանաչւել Կատարի «Համադ» օդանաւակայանը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Ճապոնիայի «Տոկիօ» օդանաւակայանը: Առաջատարների եռեակը եզրափակել է Յունաստանի «Աթենք» օդանաւակայանը:

Ռուսաստանի «Շերեմետեւօ» օդանաւակայանը դարձել է վեցերորդը: Վարկանիշի տասնեակում նաեւ տեղ են գտել «Աֆոնսու Պենա» օդանաւակայանը (Բրազիլիա), Գդանսկի Լեխ Վալենսայի անւան օդանաւակայանը (Լեհաստան), «Չանգի» օդանաւակայանը (Սինգապուր), «Ռաջիւ Գանդի» միջազգային օդանաւակայանը (Հնդկաստան), «Տեներիֆէ Նորտէ» օդանաւակայանը (Իսպանիա) եւ «Վիրակոպուս» օդանաւակայանը (Բրազիլիա): 

Աւիաընկերութիւնները դասակարգւել են թռիչքների գրաֆիկի պահպանման, թռիչքների որակի եւ տոմսն արագօրէն վերադարձնելու հնարաւորութեան ցուցանիշներով: Վարկանիշը գլխաւորել է «Qatar Airways»-ը, նրան յաջորդում են «American Airlines»-ը եւ «Aeromexico»-ն: Նաեւ լաւագոյնների թւում են՝ «SAS Scandinavian Airlines»-ը, «Qantas»-ը, «LATAM Airlines»-ը, «WestJet»-ը, «Luxair»-ը, «Austrian Airlines»-ը եւ «Emirates»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։