Հա

Հասարակական

13/05/2019 - 10:50

Ինչպէս է վերջին 50 տարում փոխւել Երկիրը

Կենսաբազմազանութեան եւ էկոհամակարգի ծառայութիւնների (IPBES) 400 գիտնականների եւ փորձագէտների խումբը երեք տարի ուսումնասիրութիւն է կատարել, որի նպատակն է եղել պարզել, թէ ինչպէս է փոխւել Երկիր մոլորակը վերջին 50 տարում։ Դրա համար վերլուծել են 15 հազար գիտական եւ պետական աղբիւրներ։

«alikonline.ir» - Կենսաբազմազանութեան եւ էկոհամակարգի ծառայութիւնների (IPBES) 400 գիտնականների եւ փորձագէտների խումբը երեք տարի ուսումնասիրութիւն է կատարել, որի նպատակն է եղել պարզել, թէ ինչպէս է փոխւել Երկիր մոլորակը վերջին 50 տարում։ Դրա համար վերլուծել են 15 հազար գիտական եւ պետական աղբիւրներ։

Ըստ «Panorama.am»-ի՝ «Vesti.ru»-ն գրում է, որ ուսումնասիրութեան արդիւնքները հիասթափեցնող են։ Կենդանիների շուրջ միլիոն տեսակ ոչնչացման եզրին են։ Կենդանիների 20 տոկոսն անհետացել են, այդ թւում երկկենցաղների 40 տոկոսը։ Ծովային կաթնասունների մէկ երրորդը եւ կորալների 33 տոկոսը ոչնչացման վտանգի տակ են:

Գիւղատնտեսութիւնը եւ անասունները սպառում են քաղցրահամ ջրի պաշարների 75 տոկոսը եւ զբաղեցնում են հողի մակերեսի աւելի քան մէկ երրորդը: Միեւնոյն ժամանակ, երկրի արտադրողականութիւնը կէս դարում նւազել է 23 տոկոսով: 50 տարիների ընթացքում քաղաքների տարածքը կրկնապատկւել է: Ամէն տարի Համաշխարհային ովկիանոսի ջրերն են թափւում մինչեւ 400 տոննա ծանր մետաղներ եւ արդիւնաբերական թունաւոր թափօններ, ինչը բերում է 400 «մեռած գօտիների»։ Դրա ընդհանուր մակերեսը 245 հազար քառակուսի մետր է։

Աշխարհում ջրհեղեղների եւ փոթորիկների վտանգը մեծ է, բնական աղէտները սպառնում են 300 միլիոն մարդու։ Բացասական գործընթացերը հազիւ թէ առաջիկայում դադարեն։ 

Հետազօտութեան ղեկավարն ընդգծել է, որ մարդիկ ոչնչացնում են տնտեսութիւնը, կենսապահովման միջոցներ, պարենային անվտանգութիւն եւ վնասում անձնական առողջութիւնը։ Դրանք կարելի է կանգնեցնել միայն սոցիալական, տեխնոլոգիական եւ տնտեսական գործօնների հիմնարար վերափոխման միջոցով, ներառեալ նպատակները, արժէքները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։