Հա

Հասարակական

26/11/2013 - 13:20

Եւրոպական ներդրումային բանկը «Հիւսիս-հարաւ» աւտոճանապարհի կառուցման համար Հայաստանին կը տրամադրի 60 մլն. եւրօ

Եւրոպական ներդրումային բանկը Հայաստանին կը տրամադրի 60 մլն. եւրոյի վարկ՝ «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցք ծրագրի ֆինանսաւորման համար: Այս մասին հարցն ընդգրկւած է ՀՀ կառավարութեան նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում: Վարկը նախատեսւում է տրամադրել առաւելագոյնը 12 տրանշներով՝ նւազագոյնը հինգ մլն. եւրոյի չափով իւրաքանչիւր մասնաբաժնի համար:

«armenpress.am» - Եւրոպական ներդրումային բանկը Հայաստանին կը տրամադրի 60 մլն. եւրոյի վարկ՝ «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցք ծրագրի ֆինանսաւորման համար: Այս մասին հարցն ընդգրկւած է ՀՀ կառավարութեան նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում: Վարկը նախատեսւում է տրամադրել առաւելագոյնը 12 տրանշներով՝ նւազագոյնը հինգ մլն. եւրոյի չափով իւրաքանչիւր մասնաբաժնի համար:
Պայմանագրով նախատեսւած գումարները նախատեսւում է ուղղել «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գիւմրի (27.3 կմ. երկարութեամբ) ճանապարհահատւածի շինարարութեան ֆինանսաւորմանը: Բացի վերոնշեալ վարկից, ծրագրի ֆինանսաւորման նպատակով ՝ որի մի մասը (վեց մլն. եւրօ) կը գումարւի ներգրաււող վարկին, իսկ միւսի (վեց մլն. եւրօ) շրջանակում կիրականացւի վերոյիշեալ շինարարութեան վերահսկողութիւնը, Գիւմրիի շրջանցիկ ճանապարհի եւ Գիւմրի-Բաւրա ճանապարհահատւածների տեխնիկա-տնեսական ուսումնասիրութիւնը եւ մանրամասն նախագծումը՝ հետագայում շինարարութեան իրականացման նպատակով:
Ծրագիրը ֆինանսաւորւելու է նաեւ Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրւելիք վարկի, ՀՀ կողմից համաֆինանսաւորման եւ այլ աղբիւրներից ենթադրւող ֆինանսաւորման հաշւին: «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցքի երկարութիւնը պէտք է կազմի 556 կմ.: Ծրագիրն իրականացւում է 2009- 2017 թթ. ժամանակահատւածում:
«Հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքը պէտք է ապահովի Հայաստանի, Վրաստանի տարածքներով ելք դէպի Սեւ ծով եւ, այնուհետեւ, դէպի եւրոպական երկրներ: Ճանապարհի շինարարութիւնն իրականացնում է իսպանական «Իզոլիւքս կորսան» ընկերութիւնը, իսկ տեխնիկական վերահսկողութեան համար պատասխանատու է ֆրանսիական «Սոֆեժ» ընկերութիւնը: Հատելով Հայաստանի տարածքը հարաւից հիւսիս՝ (Մեղրի-Երեւան-Աշտարակ-Գիւմրի-Բաւրա) միջանցքը պէտք է միանայ վրացական ճանապարհին հարաւային կողմից, որը տանում է դէպի Փոթի եւ Բաթումի նաւահանգիստները: Ծրագրի իրականացման արդիւնքում կը բարելաււի Եւրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցութիւնը՝ Արեւմտեան Ասիայի եւ Արեւելեան Եւրոպայի հատման վայրում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։