Հա

Հասարակական

15/05/2019 - 09:40

Գիտնականներ. «Պլաստիկէ աղբը մէկ րոպէում սպանում է զարգացող երկրների երկու բնակչի»

Իւրաքանչիւր 30 վայրկեանում զարգացող երկրներում մէկ մարդ է մահանում պլաստիկէ աղտոտման հետեւանքով:

«alikonline.ir» - Իւրաքանչիւր 30 վայրկեանում զարգացող երկրներում մէկ մարդ է մահանում պլաստիկէ աղտոտման հետեւանքով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Sky News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի շարք կազմակերպութիւնների կատարած հետազօտութիւնը:

Հեռուստաալիքի տւեալներով՝ հետազօտողների զեկոյցում նշւում է, որ թափօնների եւ պլաստիկի աղբանոցների մերձակայքում բնակւելու հետեւանքով առաջացած հիւանդութիւններից տարեկան մահանում է մինչեւ 1 մլն. մարդ: Այդ հիւանդութիւններին թւում հետազօտողները նշում են քաղցկեղը, մալարիան եւ դիարեան: Ուսումնասիրութեան հեղինակները կոչ են անում այնպիսի ընկերութիւնների, ինչպիսիք են՝ «Coca-Cola»-ն, «Nestle»-ն, «PepsiCo»-ն եւ «Unilever»-ը, մինչեւ 2025 թւվականը կրկնակի կրճատել այն պլաստիկի քանակութիւնը, որը նրանք տարածում են զարգացող երկրներում:

Հետազօտութեանը մասնակցել են «Tearfund» օգնութեան եւ զարգացման միջազգային գործակալութիւնը, զարգացման ուսումնասիրման բրիտանական ինստիտուտը, ինչպէս նաեւ «WasteAid» եւ «Fauna & Flora International» (FFI) կազմակերպութիւնները, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։