Հա

Հասարակական

16/05/2019 - 08:40

Թուրքիայում ծրագրել են «Մշոյ կակաչ»-ը դարձնել եկամտի կարեւոր աղբիւր

Մուշի Ալփարսլան համալսարանի կողմից իրականացւող մի նախագծի շրջանակում աշխատանքներ են սկսւել էնդեմիկ համարւող «Մշոյ կակաչ»-ի բազմացման եւ վաճառքի ուղղութեամբ:

«alikonline.ir» - Մուշի Ալփարսլան համալսարանի կողմից իրականացւող մի նախագծի շրջանակում աշխատանքներ են սկսւել էնդեմիկ համարւող «Մշոյ կակաչ»-ի բազմացման եւ վաճառքի ուղղութեամբ: Գրում է «Ermenihaber.am»-ը՝ յղում անելով «Mynet.com»-ին:

«Մշոյ կակաչի բազմացման ու զարգացման» նախագծի շրջանակում աշխատանքային խմբի անդամները կակաչի սոխուկներ են հաւաքելու: 

Այս կապակցութեամբ Մուշի Ալփարսլան համալսարանի փոխռեկտոր Եաշար Քարադաղը յայտնել է. «Մտածում ենք Մշոյ կակաչները մշակոյթի մէջ ներառել եւ ինչպէս Հոլանդիան է անում, կակաչի սոխուկները բազմացնել եւ հանել շուկայ: Կակաչը Մուշի համար առաջիկայում կը դառնայ կարեւոր եկամտի աղբիւր»:

Այսպիսով նշեալ նախագիծը նպատակ ունի Մշոյ դաշտերում բնական աճող եւ շուրջբոլորը կարմիր գոյնով ներկող կակաչները դարձնել եկամտի աղբիւր:

Քարադաղի փոխանցմամբ` Մշոյ դաշտը Թուրքիայում 3-րդն է Կիլիկեան եւ Քոնեայի դաշտաւայրերից յետոյ: Զբաղեցնում է շուրջ 165.000 հա. տարածք:

Քարադաղը նշել է, որ այդ նախագիծը ներկայացւել է «Կակաչների հետազօտութեան» կենտրոնին եւ յաւելել. «Այս կակաչը, որը համարւում է Մուշի կարեւոր խորհրդանիշը, նախ եւ առաջ հաւաքելու ենք Թուրքիայի գիւղատնտեսութեան գլխաւոր վարչութեանը պատկանող տարածքներից, այնուհետեւ աշնանը 15 սմ. խորութեամբ եւ 1 մ. հեռաւորութեան վրայ իրարից  անջատ սոխուկներն ենք տնկելու»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։