Հա

Հասարակական

16/05/2019 - 09:20

«Թրամփի մասին Մայքըլ Վուլֆի նոր գիրքը վաճառքի կը հանւի յունիսի 4-ին». «Axios»

Լրագրող Մայքըլ Վուլֆի «Պաշարում. Թրամփը կրակի ներքոյ» (Siege: Trump Under Fire) նոր գիրքը, որը նւիրւած է ԱՄՆ-ի նախագահի պաշտօնում Դոնալդ Թրամփի գործունէութեանը, վաճառքի կը հանւի յունիսի 4-ին:

«alikonline.ir» - Լրագրող Մայքըլ Վուլֆի «Պաշարում. Թրամփը կրակի ներքոյ» (Siege: Trump Under Fire) նոր գիրքը, որը նւիրւած է ԱՄՆ-ի նախագահի պաշտօնում Դոնալդ Թրամփի գործունէութեանը, վաճառքի կը հանւի յունիսի 4-ին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, մայիսի 15-ին յայտնել է «Axios» ինտերնետ-պորտալը:

Գիրքը կը դառնայ «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» բեսթսելլերի շարունակութիւնը, որը 2018 թւականի յունւարին թողարկւել է «Henry Holt and Co.» հրատարակչութեան կողմից: Այն կը պատմի Թրամփի նախագահութեան երկրորդ տարւայ մասին:

Դրանում յատկապէս շեշտադրւած է 2016 թւականի ամերիկեան ընտրութիւններին Ռուսաստանին վերագրւող միջամտութեան հետաքննութիւնը, որով զբաղւել է յատուկ դատախազ Ռոբերտ Միւլլէրը: Ապրիլի 18-ին հրապարակւած իր զեկոյցում նա ընդունել է Թրամփի ընտրական շտաբի եւ Մոսկւայի միջեւ նախահամաձայնութեան բացակայութիւնը: Ինչպէս նշում է պորտալը, գիրքը գրելիս Վուլֆն օգտագործել է այն տեղեկատւութիւնը, որը նրան տրամադրել են 150-ից աւելի աղբիւրներ, այդ թւում՝ նախագահի վարչակազմի նախկին աշխատակիցները: Լրագրողը որոշել է հարցազրոյցի վերաբերեալ խնդրանքով չդիմել Թրամփին, նշել է «Axios»-ը: Այն բանից յետոյ, երբ անցեալ տարւայ յունւարին հրապարակւեց «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը, ԱՄՆ-ում սկանդալ բորբոքւեց:

Գիրքը բազմաթիւ տհաճ մեկնաբանութիւններ է բովանդակում նախագահի, նրա օգնականների եւ ընտանիքի անդամների վերաբերեալ: Թրամփը քանիցս յայտարարել է, որ այն լի է ստով ու խեղաթիւրումներով: Այս պահի դրութեամբ վաճառւած է «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի աւելի քան 4 միլիոն օրինակ: «Forbes» հանդէսի տւեալներով՝ այն օգնել է Վուլֆին՝ անցեալ տարի վաստակելու աւելի քան 13 մլն. դոլար, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։