Հա

Հասարակական

21/05/2019 - 12:50

Հոսէյն Հեդայաթին 20 տարւայ ազատազրկման դատապարտւեց

Տնտեսական յանցագործութիւնների յատուկ դատարանը հրապարակել է յայտնի միլիարդատէր Հոսէյն Հեդայաթիի դատավճիռը:

«alikonline.ir» - Տնտեսական յանցագործութիւնների յատուկ դատարանը հրապարակել է յայտնի միլիարդատէր Հոսէյն Հեդայաթիի դատավճիռը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է դատական ուժի խօսնակ Ղոլամհոսէյն Էսմայիլին:

Ըստ նրա՝ դատարանը ապացուցւած է համարել երկրի տնտեսութեան դէմ, Հոսէյն Հեդայաթիի սաբոտաժային գործունէութիւնը, եւ նրան դատապարտել է 20 տարւայ ազատազրկման: Նրանից յօգուտ «Սարմայէ» բանկի բռնագանձւելու է 488 մլրդ. թուման: Բացի դրանից, Հեդայաթին ստիպւած է լինելու դիմանալու մտրակի 74 հարւածի:

Նշենք, որ Հոսէյն Հեդայաթիի դատավարութիւնը վերջին շրաջանի հասարակական հնչեղութեան ամենաաղմկահարոյց իրադարձութիւններից մէկն էր: Դա պայմանաւորւած էր Հեդայաթիի կերպարով, որը հանրութեանը յայտնի էր իր հասարակական ակտիւ գործունէութեամբ սպորտի, մասնաւորապէս՝ ֆուտբոլի բնագաւառում, եւ այդ ասպարէզ կատարած ֆինանսական հսկայական ներդրումներով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։