Հա

Հասարակական

30/05/2019 - 08:20

Սինգապուրը լաւագոյն երկիրն է ճանաչւել երեխաների համար

Սինգապուրը լաւագոյն վայրն է ճանաչւել երեխաների կեանքի ու դաստիարակութեան համար: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայում են «Save The Children» բարեգործական կազմակերպութեան կողմից անցկացւած հետազօտութեան տւեալները, որը գնահատել է իրադրութիւնը աշխարհի 176 պետութիւններում ու տարածքներում:

«alikonline.ir» - Սինգապուրը լաւագոյն վայրն է ճանաչւել երեխաների կեանքի ու դաստիարակութեան համար: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայում են «Save The Children» բարեգործական կազմակերպութեան կողմից անցկացւած հետազօտութեան տւեալները, որը գնահատել է իրադրութիւնը աշխարհի 176 պետութիւններում ու տարածքներում: Միակ ասիական երկիրը, որը, բացի Սինգապուրից, յայտնւել է տասնեակում, դարձել է Կորէայի Հանրապետութիւնը, որն Իտալիայի հետ կիսել է ութերորդ տեղը:

Առաջատարների եռեակում տեղ են գտել նաեւ Շւեդիան, Ֆինլանդիան, Նորւեգիան եւ Սլովենիան, որոնք բաժանել են երկրորդից երրորդ տեղերը: Ինչպէս նշւում է զեկույցում, Սինգապուրն առաւելագոյն միաւորներն է հաւաքել այնպիսի կարեւոր ցուցանիշով, ինչպիսին «Մանկութեան աւարտւելու ինդեքսն» է, որը ներառում է մանկական մահացութիւնը, այդ թւում՝ բռնի, սովը, կրթութիւնից օգտւելու հնարաւորութիւնը, դեռահասային յղիութիւնն ու ամուսնութիւնը, երեխաների աշխատանքի անօրինական օգտագործումը, տեղահանութիւնը զինւած հակամարտութիւնների պատճառով: Բացի այդ, հետազօտութեան համաձայն, հանրապետութիւնը լաւագոյն ցուցանիշն է արձանագրել կրթական ծրագրերից անչափահասների օգտւելու ասպարէզում: Այստեղ է գրանցւել այն երեխաների թւի ամենացածր ցուցանիշն աշխարհում, որոնք դպրոց չեն յաճախում՝ 0.1 տոկոս: «Save The Children»-ի տեղական ծրագրի ղեկավար Ալֆրէդ Թանը նշել է, որ տնտեսական բարձր ցուցանիշների շնորհիւ Սինգապուրում բաւարար ֆինանսաւորում են ստանում սոցիալական ծրագրերը, այդ թւում՝ մանկական: Նրա խօսքով՝ կրթութեան սինգապուրեան համակարգը լաւագոյններից մէկն է աշխարհում, մանկական մահացութիւնը ամենացածրերից մէկն է՝ 2.8՝ հազար բնակչի հաշւով: Մինչդեռ նա նախազգուշացրել է այն նոր սպառնալիքների մասին, որոնք իր հետ բերում է համացանցը: «Վիրաւորանքները, իսկ ծայրայեղ դէպքերում նոյնիսկ ինքնասպանութեան հասցնելը. այս ամէնը, ցաւօք, այսօրւայ իրողութիւնն է»,-խոստովանել է Թանը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։