Հա

Հասարակական

02/06/2019 - 08:10

Երեխաները հիացած են. Երեւանում թխել են ամենաերկար պիցցան

Երեխաների պաշտպանութեան օրը Երեւանում լոլիկով եւ պանրով համեղ պիցցա պատրաստեցին: Երեխաներից շատերն էին եկել՝ համտեսելու իտալական սիրւած ուտեստը:

«alikonline.ir» - Երեխաների պաշտպանութեան օրը Երեւանում լոլիկով եւ պանրով համեղ պիցցա պատրաստեցին: Երեխաներից շատերն էին եկել՝ համտեսելու իտալական սիրւած ուտեստը:

Երեւանում երէկ թխեցին Հայաստանի ամենաերկար պիցցան, որի երկարութիւնը 13 մետր էր, լայնութիւնը` 65 սմ: «Տորիա կարտա» ընկերութեան մարքեթինգի եւ վաճառքի բաժնի տնօրէն Սիրան Աբաջեանը «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց, որ այս ռեկորդը հաւանաբար կընդգրկւի «Դիւցազնագրքում»:

«Մտայղացումն իմն է: Մենք երկար էինք մտածում, ինչ տօն կազմակերպենք երեխաների համար, եւ որոշեցինք Երեխաների պաշտպանութեան օրը պատրաստել ամենաերկար պիցցան ու հիւրասիրել երեխաներին»,- ասաց Աբաջեանը:

Ընդ որում, որոշւել էր պատրաստել «Մարգարիտա» տեսակի պիցցա, որը երեխաներն այդքան սիրում են, բացի այդ, շոգ եղանակին այն առաւել անվտանգ է հիւրասիրութեան համար, որը կազմակերպւել էր Թումանեանի փողոցում բաց երկնքի տակ:

Պանրով եւ լոլիկով պիցցան ըստ արժանւոյն գնահատելու էին եկել մի քանի տասնեակ երեխաներ եւ մեծահասակներ, չէ՞ որ քչերն են անտարբեր իտալական այս ուտեստի հանդէպ:

Յիշեցնենք, որ Հայաստանում վերջին անգամ ռեկորդ էր սահմանւել մայիսին, տոլմայի փառատօնի ժամանակ, երբ հայ խոհարարները 100 մետրանոց տոլմա էին եփել: Աւելի վաղ Գինէսի ռեկորդների գրքում ներառւել էր հայկական աւանդական գաթան:

Հայաստանում յունիսի 1-ին Երեխաների պաշտպանութեան միջազգային օրւան նւիրւած տօնական միջոցառումներ են անցկացւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։