Հա

Հասարակական

03/06/2019 - 10:40

Թռչելն աւելի վտանգաւոր է դարձել

2018 թւականը աւիաաղէտներից զոհերի թւով վատագոյնն է 2014-ից ի վեր:

«alikonline.ir» - 2018 թւականը աւիաաղէտներից զոհերի թւով վատագոյնն է 2014-ից ի վեր: Ըստ «Panorama.am»-ի՝ «Gazeta.ru» կայքը, յղում անելով «Bloomberg»-ին, գրում է, որ անցեալ տարի զոհերի թիւը հասել է քառամեայ առաւելագոյնին:

Ընդհանուր առմամբ, օդային հաղորդակցութիւնից օգտւել է 4.3 միլիարդ մարդ, նրանցից 523-ը զոհւել է: Դրանում մեղաւոր է ոչ միայն «Boeing» ընկերութիւնը, որի հետ են կապւած երկու խոշորագոյն աւիաաղէտները: Օրինակ, ուղեւորների անվտանգութեան աստիճանի բարձրացումը կապւած է թռիչքների գնի աճի հետ: Միաժամանակ աւիափոխադրումների նկատմամբ պահանջարկն արագ է աճում, սակայն մարդիկ առայժմ պատրաստ չեն աւելի շատ վճարել: Պահանջարկը 20 տարում կրկնապատկւել է: Դա նշանակում է, որ 2037 թւականին աշխարհին պէտք կը գան տեխնիկական սպասարկման աւելի շատ մասնագէտներ ու աւելի շատ օդաչուներ, որպէսզի կարողանան դիմանալ աւիաբնագաւառի փոփոխւող միտումներին:

«IATA»-ի տւեալներով, 339 մահւան ելքով պատահարների աւելի քան մէկ երրորդը՝ 2013- 2017 թւականներին, տեղի է ունեցել օդաչուների սխալների պատճառով: 2018 թւականին «Boeing»-ի մասնակցութեամբ երկու խոշոր աւիաաղէտ է տեղի ունեցել: Դրանց հետեւանքով զոհւել է 346 մարդ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։