Հա

Հասարակական

09/06/2019 - 10:00

Այսօր Ընկերների միջազգային օրն է

Այսօր՝ յունիսի 9-ին աշխարհը տօնում է Ընկերների միջազգային օրը:

«alikonline.ir» - Այսօր՝ յունիսի 9-ին աշխարհը տօնում է Ընկերների միջազգային օրը:

Այս աւանդոյթը ձեւաւորւել է ԱՄՆ-ում, 1935 թւականին: Այդ տարի, ԱՄՆ Կոնգրեսն օգոստոսի առաջին կիրակին հռչակել է Բարեկամութեան ազգային օր: Այստեղից էլ սկիզբ է առել յունիսի 9-ին ընկերների` ոչ պաշտօնական միջազգային օրը նշելու գաղափարը: Տարիների ընթացքում տօնը ճանաչում եւ տարածում է գտել եւ այսօր այն նշւում է բազմաթիւ երկրներում:

Նշենք նաեւ, որ յունիսի 9-ից բացի, յուլիսի 30-ը եւս նշւում է որպէս Ընկերութեան միջազգային օր: Այն ընդունւել է 2011 թւականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։

Յիշենք, որ ընկերները թանկ են ու անփոխարինելի: Նրանց կողքին մենք մեզ ինքնավստահ, ապահով ու համարձակ ենք զգում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։