Հա

Հասարակական

09/06/2019 - 08:30

Կեանքն անկախ, բայց միջազգայնօրէն չճանաչւած Լեռնային Ղարաբաղում. «France 24»-ի իսպանական ծառայութեան ռեպորտաժն Արցախի մասին

Ֆրանսիական հեղինակավոր «France 24» հեռուստաալիքի իսպանական ծառայութիւնն անկախ, բայց չճանաչւած Արցախին ու նրա բնակիչներին նւիրւած ռեպորտաժ է պատրաստել:

«alikonline.ir» - Ֆրանսիական հեղինակավոր «France 24» հեռուստաալիքի իսպանական ծառայութիւնն անկախ, բայց չճանաչւած Արցախին ու նրա բնակիչներին նւիրւած ռեպորտաժ է պատրաստել: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

«Լեռնային Ղարաբաղում հայրենասիրութիւնը ոչ միայն երկիրը պաշտպանելու մէջ է, այլեւ ենթադրում է մեծ պատասխանատւութեան զգացում բոլոր նրանց յիշատակի առաջ, ովքեր իրենց կեանքն են զոհել մոլորակի այդ հատւածի անկախութեան համար, որի վրայ այսօր ապրում է մօտ 150.000 մարդ»,- ասւում է հեռուստաալիքի ռեպորտաժում:

Նշւում է, որ Ղարաբաղը Եւրոպայում իւրօրինակ վայր է, որը մի կողմից հասել է անկախութեան, միւս կողմից այդպէս էլ չի ստացել համաշխարհային ճանաչում: 

Ռեպորտաժի հեղինակները պատմում են նաեւ ղարաբաղցիների կեանքի մասին, որոնք, չնայած դժւարութիւններին, չեն պատրաստւում լքել իրենց հարազատ հողը: 

«Վերջապէս պէտք է ճանաչւի Արցախի անկախութիւնը»,- հեռուստաալիքին ասել է ջութակահար Բորիս Բաբայեանը, որը նշել է, որ իր զէնքը ջութակն է, որով ուրախութիւն է մարդկանց պատճառում: 

Անդրադարձ է արւում նաեւ Ստեփանակերտի օդանաւակայանին, որը թէեւ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, սակայն չի գործում: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։