Հա

Հասարակական

11/06/2019 - 08:40

ԱՄՆ-ի գիտնականները նշել են երիտասարդների վաղաժամ մահացութեան եւս մէկ պատճառ

Հետազօտութիւնների արդիւնքում յայտնի է դարձել, որ մահացութեան 7 դէպքերից 1-ը տեղի է ունեցել մրգերի ոչ բաւարար քանակութեամբ օգտագործման հետեւանքով, իսկ 12 դէպքից 1-ը` օրգանիզմում բանջարեղէնի անբաւարար քանակութիւնից:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի սննդի հասարակական ընկերութեան գիտնականները պարզել են սրտանօթային հիւանդութիւնների հետեւանքով միլիոնաւոր երիտասարդների վաղաժամ մահացութեան պատճառներից եւս մէկը: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ տեղեկացնում է «Medicalxpress»-ը:

Հետազօտութիւնների արդիւնքում յայտնի է դարձել, որ մահացութեան 7 դէպքերից 1-ը տեղի է ունեցել մրգերի ոչ բաւարար քանակութեամբ օգտագործման հետեւանքով, իսկ 12 դէպքից 1-ը` օրգանիզմում բանջարեղէնի անբաւարար քանակութիւնից:

Նշւում է, որ մրգերի եւ բանջարեղէնի ոչ բաւարար քանակութեամբ օգտագործումն ազդում է երիտասարդների վրայ, յատկապէս` տղամարդկանց: Գիտնականները պարզաբանել են, որ մրգերն ու բանջարեղէնը համարւում են բջիջների, կալիումի, մագնեզիումի, հակաօքսիդանտների եւ ֆենոլների աղբիւր, որոնք նւազեցնում են արեան ճնշումը եւ խոլեստերինի մակարդակը:

Մասնագէտներն ընդգծել են, որ մարդը միջինն օրական պէտք է ուտի առնւազն 300 գրամ միրգ եւ 400 գրամ բանջարեղէն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։