Հա

Հասարակական

18/06/2019 - 11:40

Գիշայի կամրջի ապամոնթաժման աշխատանքները կը սկսւեն շաբաթւայ վերջում

Մայարքաղաքի «Գիշա» թաղամասին կամրջի ապամոնթաժման աշխատանքները կը սկսւեն այս շաբաթւայ վերջում: Այն կը տեւի 45-60 օր: Այս մասին յայտարարել է Թեհրանի քաղաքապետի տեխնիկական եւ զարգացման հարցերով տեղակալ Սաֆա Սաբուրին:

«alikonline.ir» - Մայարքաղաքի «Գիշա» թաղամասին կամրջի ապամոնթաժման աշխատանքները կը սկսւեն այս շաբաթւայ վերջում: Այն կը տեւի 45-60 օր: Այս մասին յայտարարել է Թեհրանի քաղաքապետի տեխնիկական եւ զարգացման հարցերով տեղակալ Սաֆա Սաբուրին. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Գիշայի կամուրջը կառուցւել է 1360 թւականին: Սակայն, սէյսմիկ դիմադրութեան պակասի պատճառով, դրա ամրացման աշխատանքներն անիմաստ են: Այն պէտք է ապամոնտաժւի»,- ասել է նա՝ յիշեցնելով, որ կամրջին փոխարինող գետնանցումի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռեւս մի քանի տարի առաջ:

«Դրանք, սակայն, դադարեցւել էին ֆինանսաւորման բացակայութեան պատճառով: Սակայն, արդէն մի քանի ամիս է, ինչ շինարարական աշխատանքները վերականգնւել են ամբողջ թափով»,- նշել է նա:

Պաշտօնեան տեղեկացրել է, որ քաղաքապետարանը ջանք չի խնայում, որպէսզի գետնանցումը շահագործման յանձնւի գալիք ձմռան աւարտին:

Յարակից լուրեր

  • 8 տարւայ դադարից յետոյ վերագործարկւել է Թեհրան-Վան գնացքը
    8 տարւայ դադարից յետոյ վերագործարկւել է Թեհրան-Վան գնացքը

    Վանում 2011 թ. տեղի ունեցած երկրաշարժից յետոյ ուղեւորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրայ: Վերագործարկումից յետոյ ուղեւորափոխադրող գնացքը Թեհրանից 79 ուղեւոր է տեղափոխել Վան:

  • «Armenia airways». Նոր չւերթ` Երեւան-Թեհրան-Երեւան
    «Armenia airways». Նոր չւերթ` Երեւան-Թեհրան-Երեւան

    «Armenia airways»-ի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ յունիսի 15-ից աւիաընկերութիւնը սկսում է իր կանոնաւոր թռիչքները Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ:

  • Վենետիկում ինքնատիպ արձան-կամուրջ է կառուցւել
    Վենետիկում ինքնատիպ արձան-կամուրջ է կառուցւել

    Իտալացի Լորենցօ Քուինը Վենետիկում ներկայացրել է իր նոր` «Կամուրջներ ստեղծողները» արձանը, որն իրենից ներկայացնում է վեց զոյգ հսկայ ձեռք, որոնք միաւորւելով ստեղծում են կամուրջի տպաւորութիւն:

  • «Armenia airways»-ը մեկնարկում է դէպի Թեհրան թռիչքներով
    «Armenia airways»-ը մեկնարկում է դէպի Թեհրան թռիչքներով

    Հայկական «Armenia airways» աւիաընկերութիւնն առաջիկայ շաբաթներին երկինք կը բարձրանայ: Ընկերութիւնն սկսելու է իրականացնել Երեւան-Թեհրան-Երեւան կանոնաւոր չւերթներ: Այս մասին տեղեկանում ենք աւիաընկերութեան ֆէյսբուքեան էջից: Ճիշտ է՝ առայժմ տոմսերի վաճառք չկայ, եւ «Զւարթնոց» օդանաւակայանի կայքում էլ չւացուցակը դեռ չի երեւում:

  • Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի գլխաւոր միջոցառումները՝ Թեհրանի հայ համայնքում
    Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի գլխաւոր միջոցառումները՝ Թեհրանի հայ համայնքում

    Թեհրանի հայոց թեմում, Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի առիթով գլխաւոր միջոցառումների շրջագծում, ապրիլի 23-ի երեկոյեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յուշահամալիրի մօտ տեղի ունեցաւ կրօնական արարողութիւն, ժողովրդական ծաղիկների մատուցում եւ երիտասարդական համահաւաք:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։