Հա

Հասարակական

18/06/2019 - 09:20

«Առաջիկայ 30 տարիների ընթացքում Երկիր մոլորակի բնակչութեան թիւը կաւելանայ 2 մլրդ.-ով». ՄԱԿ

Երկիր մոլորակի բնակչութիւնն առաջիկայ 30 տարիների ընթացքում կաւելանայ 2 մլրդ.-ով եւ 2050 թւականին կը հասնի 9.7 մլրդ.-ի: Նման հաշւետւութիւն է ներկայացրել ՄԱԿ-ը` նոր զեկոյցում:

«alikonline.ir» - Երկիր մոլորակի բնակչութիւնն առաջիկայ 30 տարիների ընթացքում կաւելանայ 2 մլրդ.-ով եւ 2050 թւականին կը հասնի 9.7 մլրդ.-ի: Նման հաշւետւութիւն է ներկայացրել ՄԱԿ-ը` նոր զեկոյցում: Ըստ «Tert.am»-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, առաջիկայ երեք տասնամեակների ընթացքում բնակչութեան ընդհանուր աճի 50 տոկոսը տեղի կունենայ 9 երկրներում` Հնդկաստանում, Նիգերիայում, Պակիստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութիւնում, Եթովպիայում, Տանզանիայում, Ինդոնեզիայում, Եգիպտոսում եւ ԱՄՆ-ում:

ՄԱԿ-ի փորձագէտները կարծում են, որ 2027 թւականին Հնդկաստանը բնակչութեան քանակով կը գերազանցի Չինաստանին եւ այս ցուցանիշով աշխարհում կը զբաղեցնի առաջին տեղը: Նշւում է, որ Արեւադարձային Աֆրիկայի բնակիչների թիւը կը կրկնապատկւի մինչեւ 2050 թւականը:

Նշւում է նաեւ, որ մեծ տեմպերով աճում է աղքատ երկրների բնակիչների թիւը, ինչը դժւարութիւններ է ստեղծում աղքատութեան եւ սովի դէմ պայքարում: ՄԱԿ-ը ներկայացրել է, որ Երկիր մոլորակը «ծերացել» է: Այդ մասին է վկայում այն փաստը, որ 65 եւ աւելի տարիք ունեցող մարդկանց թիւը գերազանցում է մինչեւ 5 տարեկանների թւին: Սա կեանքի տեւողութեան մեծացման եւ ծնելիութեան պակասի արդիւնք է:

Զեկոյցում նշւում է նաեւ այն երկրների թւաքանակի աճի մասին, որոնցում նկատւում է բնակչութեան նւազում, ինչը հիմնականում պայմանաւորւած է ծնելիութեան մակարդակի անկմամբ: Մասնաւորապէս, 2050 թւականին 55 երկրներում բնակչութեան թիւը կը նւազի առնւազն 1 տոկոսով: Դրանց թւում են Ռուսաստանը, Ուկրայինան, Բելառուսը, Հայաստանը, Լատւիան եւ Լիտւան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։