Հա

Հասարակական

20/06/2019 - 08:50

Աշխարհում 2.2 միլիարդ մարդու հասանելի չէ խմելու ջուրը

Աշխարհում 2.2 միլիարդ մարդ ապրում է առանց մաքուր խմելու ջրի հասանելիութեան։ Այս մասին ասւում է Ժնեւում յունիսի 18-ին հրատարակւած Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) եւ Մանկական հիմնադրամի (ԻՒՆԻՍԵՖ) զեկոյցում:

«alikonline.ir» - Աշխարհում 2.2 միլիարդ մարդ ապրում է առանց մաքուր խմելու ջրի հասանելիութեան։ Այս մասին ասւում է Ժնեւում յունիսի 18-ին հրատարակւած Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) եւ Մանկական հիմնադրամի (ԻՒՆԻՍԵՖ) զեկոյցում: Այս մասին ըստ «Panorama.am»-ի՝ գրում է «Regnum»-ը։

Փորձագէտները նշել են ջրամատակարարման, սանիտարական ու հիգիենայի ծառայութիւնների մատչելիութեան, դրանց որակի լայնամասշտաբ անհաւասարութեան մասին: Այսպիսով, 785 միլիոն մարդ զրկւած է ջրամատակարարման ոլորտում ծառայութիւններից, որոնցից 144 միլիոնը ստիպւած է խմել չստերիլիզացւած ջուր՝ բնական ռեսուրսներից:

Ընդհանուր առմամբ, 4.2 միլիարդ մարդ զրկւած է սանիտարական ծառայութիւնների պատշաճ մակարդակից, մինչդեռ 3 միլիարդը հնարաւորութիւն չունի տնային պայմաններում ձեռքերը օճառով լւանալ:

ԱՀԿ-ն եւ ԻՒՆԻՍԵՖ-ը կոչ են արել համաշխարհային հանրութեանը ջրամատակարարման, սանիտարական եւ հիգիենայի ծառայութիւնների զարգացմանն ուղղւած ներդրումներն աւելացնել: Ըստ կազմակերպութիւնների, ամէն տարի 5 տարեկանից փոքր մօտ 300 հազար երեխայ մահանում է աղիքային խնդիրների պատճառով, որն այդ ծառայութիւնների բացակայութեան արդիւնք է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։