Հա

Հասարակական

30/11/2013 - 13:30

Երկրաշարժ՝ Իրանի հարաւային շրջաններում - Վերջին նորութիւններ՝ Բորազջանի երկրաշարժից տուժածների մասին

- Ամբողջութեամբ հողին են հաւասարեցւել աւելի քան 250 բնակարաններ:
- Վնասւել են շուրջ 19 գիւղեր եւ 3 քաղաքներ:
- Հանրապետութեան նախագահը մեկնել է աղէտի գօտի:
- Արտակարգ իրավիճակների կազմակերպութիւնը վերահսկում է իրավիճակը:

- Ամբողջութեամբ հողին են հաւասարեցւել աւելի քան 250 բնակարաններ:
- Վնասւել են շուրջ 19 գիւղեր եւ 3 քաղաքներ:
- Հանրապետութեան նախագահը մեկնել է աղէտի գօտի:
- Արտակարգ իրավիճակների կազմակերպութիւնը վերահսկում է իրավիճակը:
Հինգշաբթի օրւայ 5.8 ռիխտեր ուժգնութեամբ երկրաշարժի հետեւանքով վնասւել են Իրանի հարաւում գտնւող Բուշեհր նահանգի Բորազջան քաղաքն իր յարակից գիւղերով:
Տուժածների եւ զոհերի մասին տեղեկատւութիւնը շարունակաբար թարմացւում է: Այսօր առաւօտեան հրապարակւած տւեալները խօսում են թւով 8 զոհերի եւ 200 վիրաւորների մասին:
Նախագահը աղէտի գօտի մեկնելուց առաջ հեռախօսազրոյց է ունեցել Բուշեհրի նահանգապետի հետ, որի ընթացքում ընդգծել է պետական բոլոր օղակների զգօնութեան մասին կապւած ժամանակին ցուցաբերւելիք օգնութիւնների գործին:
80 հազարի հասնող բնակաչութեամբ Բորազջանը համարւում է Դաշթեսթանի կենտրոնական քաղաքը, որը գտնւում է Բուշեհրից 65 կիլոմետր հեռաւորութեան վրայ:
Նահանգապետի փոխանցման համաձայն՝ երկրաշարժից չեն վնասւել ջրմուղն ու հոսանքալարերը եւ շարունակւում է միացած մնալ դրանց մատակարարումը աղէտի գօտում:
Բուշեհրի ատոմակայանի մասին նոյնպէս յայտարարւել է, որ այն գրանցւած ցնցումներից չի տուժել եւ շարունակում է իր անվտանգ գործարքումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։