Հա

Հասարակական

23/06/2019 - 08:20

Հնդկաստանի՝ 9 մլն. բնակչութիւն ունեցող քաղաքում խմելու ջրի խիստ պակասորդ է առաջացել

Հնդկաստանի Չեննայ քաղաքում, որը երկրում մեծութեամբ 6-րդն է եւ աւելի քան 9 մլն. բնակչութիւն ունի, արդէն մի քանի շաբաթ է՝ ջրի ծայրայեղ պակասորդ է առաջացել, ինչի հետեւանքով խախտւել է կեանքի ռիթմը, շատ սրճարաններ, ռեստորաններ եւ հիւրանոցներ փակւել են:

«alikonline.ir» - Հնդկաստանի Չեննայ քաղաքում, որը երկրում մեծութեամբ 6-րդն է եւ աւելի քան 9 մլն. բնակչութիւն ունի, արդէն մի քանի շաբաթ է՝ ջրի ծայրայեղ պակասորդ է առաջացել, ինչի հետեւանքով խախտւել է կեանքի ռիթմը, շատ սրճարաններ, ռեստորաններ եւ հիւրանոցներ փակւել են: Ըստ «Tert.am »-ի՝ հաղորդում է «BBC»-ն:

Տեղի իշխանութիւնները 40%-ով կրճատել են ջրամատակարարումը, ամբողջ քաղաքում անջատւել են օդորակիչները, շատ ընկերութիւններ աշխատակիցներին տուն են ուղարկել, հիւանդանոցները բախւել են հիւանդների չափազանց մեծ հոսքի հետ:

Ստեղծւած իրավիճակի ֆոնին քաղաքում աճում է լարւածութիւնը: Խմելու ջուր ունի միայն իւրաքանչիւր 4-րդ ընտանիք: Տեղական իշխանութիւնները փորձում են ջրի այլընտրանքային աղբիւրներ գտնել, օրինակ՝ պոմպերով ստորգետնեայ հանքերից ջուր մղել, սակայն ստորգետնեայ աղբիւրները նոյնպէս չորացել են: Դաշնային պաշտօնեաներից մէկի խօսքով՝ նման իրավիճակում Չեննայ քաղաքին կարող է օգնել միայն անձրեւը: 

Մասնագէտների կանխատեսումների համաձայն՝ նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծւել Հնդկաստանի ցանկացած այլ խոշոր քաղաքում: Ներկայումս երկրում ջրի այս կամ այն մակարդակի պակասորդի հետ է բախւում շուրջ 600 մլն. բնակիչ:

Հնդկաստանում անոմալ շոգ եղանակը, որը գրանցւել է մայիսի կէսից ի վեր, զանգւածային երաշտի է յանգեցրել, ինչի հետեւանքով արդէն տասնեակ մարդիկ են մահացել: Յունիսի 10-ին մայրաքաղաք Նիւ Դելիում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցւել՝ ստւերում +48 աստիճան:

Հեռուստաալիքը նշում է, որ խմելու ջրի պակասորդը սպառնում է աշխարհի այլ խոշոր քաղաքների նոյնպւս, ինչպիսիքն են, օրինակ, Մոսկւան, Պեկինը, Ստամբուլը, Լոնդոնը եւ Տոկիօն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։