Հա

Հասարակական

24/06/2019 - 08:20

Աւելի քան 400 օդաչու «Boeing»-ից միլիոնաւոր դոլարների փոխհատուցում է պահանջում

Աւելի քան 400 օդաչու միացել է աւելի վաղ ամերիկեան «Boeing» ընկերութեան դէմ ներկայացւած հայցին, որով միլիոնաւոր դոլարների փոխհատուցում են պահանջում «737 MAX» օդանաւերի անվտանգութեան անռնչւող հարցերում առկայ սխալները կոծկելու համար:

«alikonline.ir» - Աւելի քան 400 օդաչու միացել է աւելի վաղ ամերիկեան «Boeing» ընկերութեան դէմ ներկայացւած հայցին, որով միլիոնաւոր դոլարների փոխհատուցում են պահանջում «737 MAX» օդանաւերի անվտանգութեան անռնչւող հարցերում առկայ սխալները կոծկելու համար:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «ABC»-ն, ընթացիկ տարւայ մարտին «Boeing 737 MAX» օդանաւերի թռիչքը դադարեցւել է աշխարհի բազմաթիւ երկրներում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում: Պատճառն այդ մոդելի ինքնաթիռների մասնակցութեամբ երկու աւիաաղէտներն էին, որոնք հարիւրաւոր մարդկանց կեանք են խլել:

Առաջին աւիավթարը տեղի էր ունեցել 2018 թ. հոկտեմբերին՝ Ինդոնեզիայում: Այն ժամանակ զոհւել էր 189 մարդ: Երկրորդ աւիաաղէտը տեղի էր ունեցել Եթովպիայում՝ դառնալով 157 մարդու մահւան պատճառ:

Դատական փաստաթղթերում հայցւորները նշել են, որ իրենց գործատուն՝ «Boeing» ընկերութիւնը, աննախադէպ ձեւով կոծկել է «737 MAX»-ի թերութիւնները, դրանում առկայ սխալները, ինչն էլ յանգեցրել է աւիաաղէտների:

Օդաչուները նաեւ նշել են, որ ստեղծւած իրավիճակի ֆոնին իրենք կրել են ոչ միայն ֆինանսական, այլեւ բարոյահոգեբանական վնաս:

Հայցի վերաբերեալի առաջին դատական նիստը կը կայանայ 2019 թ. հոկտեմբերի 21-ին՝ Չիկագոյում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։