Հա

Հասարակական

27/06/2019 - 09:30

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիւ է իր ծննդավայրը նորովի բացայայտել

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցութեան» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշաւի ժամանակ խօսել է իր համար նշանակալի դեր ունեցած հայ ճարտարապետի մասին:

«alikonline.ir» - Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցութեան» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշաւի ժամանակ խօսել է իր համար նշանակալի դեր ունեցած հայ ճարտարապետի մասին: Այս մասին գրում է «Ermenihaber.am»-ը:

Հեռուստաեթերից պատմելով այդ մասին՝ Իմամօղլուն մի դրւագ է ներկայացրել իր կեանքից։ Նշել է, որ 1990-ական թւականներին իր մերձաւոր շրջապատում մի հայ ճարտարապետ կար, ով լիովին փոխել է քաղաքների ու շինութիւնների մասին իր պատկերացումները։ Խօսքը Թուրքիայում յայտնի հայզագի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի մասին է։

Նորընտիր քաղաքապետը վերյիշել է, թէ ինչպէս է հայ ճարտարապետի հետ միասին շրջել իր ծննդավայր Տրապիզոն քաղաքում։ Իմամօղլուն առաջարկել է գնալ քաղաքից դուրս եւ բնութեան գրկում զբօսնել, բայց հայ ճարտարապետը առարկել է՝ ասելով որ Տրապիզոն քաղաքում դիտարժան շատ վայրեր կան։

Իմամօղլուն զարմացել է, թէ Տրապիզոնում բացի բետոնէ շէնքերից ուրիշ ինչ կայ տեսնելու, բայց չի առարկել եւ իր խօսքերով Զաքարիա ճարտարապետի ուղեկցութեամբ նորովի է բացայայտել իր իսկ ծննդավայրը եւ դրանից յետոյ սկսել է բոլորովին այլ աչքով նայել Տրապիզոնին։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։