Հա

Հասարակական

30/06/2019 - 09:45

Պեկինում կառուցել են աշխարհում ամենամեծ օդանաւակայանը

Պեկինում աւարտւել է աշխարհում ամենախոշոր «Դասին» միջազգային օդանաւակայանի կառուցումը:

«alikonline.ir» - Պեկինում աւարտւել է աշխարհում ամենախոշոր «Դասին» միջազգային օդանաւակայանի կառուցումը: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում կատարելով քաղաքի իշխանութիւններին:

Օդանաւակայանի կառուցման նախագծի ղեկավար Լի Ցզեանհուան պատմել է, որ «Դասին»-ը ոչ միայն օդանաւակայան է, այլ նաեւ Չինաստանում խոշորագոյն տրանսպորտային հաբ է, որը կառուցելու համար ներդրւել է շուրջ 400 միլիոն եուան (գրեթէ 60 միլիոն դոլար):

1 միլիոն քառակուսի մետր մակերեսով «ոսկէ փիւնիկի» տեսքով եւ մէկ տերմինալ ունեցող օդանաւակայանի շահագործման մեկնարկը նախատեսւում է սեպտեմբերի 30-ին՝ Չինաստանի Հանրապետութեան ստեղծման 70-ամեակի նախօրէին. նախագիծը գտնւում է նախագահ Սի Ցզինպինի անձնական հսկողութեան ներքոյ:

«Դասին» օդանաւակայանը տեղակայւած է Պեկինի հարաւում՝ քաղաքից 46 կմ. հեռաւորութեան վրայ: Այն կառուցելու հիմնական պատճառը «Շոուդու» օդանաւակայանը բեռնաթափելու ձգտումն էր, որն աշխարհում ամենածանրաբեռնւած օդանաւակայաններից մէկն է: Երկու օդանաւակայանների միջեւ հեռաւորութիւնը շուրջ 67 կմ. է: Օդանաւակայանի կառուցման առաջին քարը տեղադրւել է 2014 թւականի դեկտեմբերի 26-ին, իսկ բուն շինարանութիւնը մեկնարկել է 2016 թւականի մարտի 16-ին:

Նոր օդանաւակայանը կունենայ 4 թռիչքուղի, տարեկան այն կը կարողանայ ընդունել մինչեւ 620 հազար չւերթ: Նախագիծը նախատեսում է, որ 2025 թւականին օդանաւակայանի թողունակութիւնը կարող է կազմել 72 միլիոն մարդ: Դեռ աւելին, 2025 թւականին նոր օդանաւակայանը պէտք է սպասարկի տարեկան մինչեւ 2 միլիոն բեռ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։