Հա

Հասարակական

01/07/2019 - 09:20

Աշխարհում ամենաթանկարժէք ամուսնալուծութիւնը. Ջէֆ Բեզոսը կը վճարի տիկնոջը 38 մլրդ. դոլար, որոնք կուղղւեն բարեգործութեանը

Այս շաբաթ տեղի կունենայ աշխարհում ամենաթանկարժէք ամուսնալուծութիւնը. «Amazon»-ի հիմնադիր միլիարդատէր Ջէֆ Բեզոսը կը փոխանցի իր շուտով արդէն նախկին տիկնոջն առցանց գնումների ոլորտում իր հսկայ ընկերութեան մասնաբաժնի աւելի քան 4 տոկոսը:

«alikonline.ir» - Այս շաբաթ տեղի կունենայ աշխարհում ամենաթանկարժէք ամուսնալուծութիւնը. «Amazon»-ի հիմնադիր միլիարդատէր Ջէֆ Բեզոսը կը փոխանցի իր շուտով արդէն նախկին տիկնոջն առցանց գնումների ոլորտում իր հսկայ ընկերութեան մասնաբաժնի աւելի քան 4 տոկոսը: Ըստ «News.am»-ի՝ գրում է «The Guardian»-ը:

Ակնկալւում է, որ դատաւորը կը ստորագրի 38 մլրդ. դոլարի չափով «Amazon» ընկերութեան մասնաբաժինը փոխանցելու մասին փաստաթղթերը:

Ամուսնալուծութեան արդիւնքում 49-ամեայ Մաքենզի Բեզոսը կը զբաղեցնի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում չորրորդ հորիզոնականը:

Մաքենզին, որն ամուսնացել էր Բեզոսի հետ 1993 թւականին՝ «Amazon» ընկերութեան գործունէութեան մեկնարկից մէկ տարի առաջ, որը սկսել էր աշխատել Սիեթլի աւտոտնակներից մէկում, յայտարարել էր, որ պէտք է կիսւի անհամաչափ գումարով եւ խոստացել աշխատել այդ ուղղութեամբ, մինչեւ «սէյֆի դատարկւելը»:

Նա յայտարարութիւն էր արել «Giving Pledge» կայքում, որը ֆիլանտրոպների նախաձեռնութիւն է՝ ստեղծւած ներդրող Վորէն Բաֆետի եւ «Microsoft» ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսի կողմից: Յայտարարութեան մէջ կինը կոչ էր արել աշխարհի ամենահարուստ մարդկանց ծախսել նրանց ունեցւածքի առնւազն կէսը բարեգործական նպատակով:

Ինքը՝ Ջէֆ Բեզոսը, հպարտութեամբ եւ հիացմունքով է ընդունել իր տիկնոջ բարեգործական որոշումը:

Նշւում է, որ յայտնի մարդկանց ամուսնալուծութիւնների պատմութեան մէջ այս դէպքն ամենաթանկարժէքն է. նախորդը տեղի էր ունեցել 1999 թւականին, երբ արթ-դիլեր Ալեք Ուայլդենսթայնը վճարել էր նախկին տիկնոջը 2.5 մլրդ. դոլար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։