Հա

Հասարակական

02/07/2019 - 08:00

Որոշ ամերիկացի միլիարդատէրեր հանդէս են եկել բաց նամակով` խնդրելով իրենցից աւելի շատ հարկ գանձել` յանուն ԱՄՆ-ի բարօրութեան

Մի քանի ամերիկացի միլիարդատէրեր, այդ թւում` ֆինանսիստ Ջորջ Սորոսը, «Facebook» սոցիալական ցանցի համահիմնադիր Քրիս Հիւզն ու «Disney» կայսրութեան ժառանգորդ Էբիգէյլ Դիսնէյը, բաց նամակով դիմել են 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրութիւնների թեկնածուներին՝ ներկայացնելով իրենց նոր առաջարկը:

«alikonline.ir» - Մի քանի ամերիկացի միլիարդատէրեր, այդ թւում` ֆինանսիստ Ջորջ Սորոսը, «Facebook» սոցիալական ցանցի համահիմնադիր Քրիս Հիւզն ու «Disney» կայսրութեան ժառանգորդ Էբիգէյլ Դիսնէյը, բաց նամակով դիմել են 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրութիւնների թեկնածուներին՝ ներկայացնելով իրենց նոր առաջարկը: Ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է «Daily Mail»-ը:

Նշւում է, որ միլիարդատէրերը կոչ են արել բաւականին մեծ տոկոսներով բարձրացնել երկրի ամենահարուստ խաւից գանձւող հարկերը` գոյացած գումարի հաշւին աւելի շատ ներդրումներ անելու նպատակով այնպիսի բնագաւառներում, ինչպիսիք են մաքուր էներգիան, երեխաների խնամքը, ուսանողական վարկերը, ինչպէս նաեւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների հարկային բեռի թօթափումը:

Միլիարդատէրերի ներկայացրած բաց նամակում, մասնաւորապէս, նշւում է. «Ամերիկայի Միացեալ Նահանգները մեր հարստութիւնից աւելի շատ հարկ գանձելու բարոյական, էթիկական եւ տնտեսական պատասխանատւութիւն ունի: Նման առաջարկով հանդէս գալն այն նւազագոյնն է, որ մենք կարող ենք անել մեր երկիրն աւելի հզօրացնելու համար»:

Նամակի հեղինակների գնահատմամբ` դա շատ ազնիւ ու միաժամանակ հայրենանւէր քայլ է:  

Յաւելւում է նաեւ, որ աւելի շատ հարկւելու արդիւնքում երեւան եկած ֆինանսական միջոցները կօգնեն լուծել կլիմայական ճգնաժամը, կը հզօրացնեն ԱՄՆ-ի տնտեսութիւնը, կը բարելաւեն ԱՄՆ քաղաքացիների առողջական վիճակը, ինչպէս նաեւ այս ձեւով առաւել շատ կամրապնդեն ազատական եւ ժողովրդավարական գաղափարները: 

Լրատւամիջոցի տւեալներով` այս նախաձեռնութեան արդիւնքում մօտ 10 տարւայ ընթացքում յաւելեալ 30 տրիլիոն դոլար կառաջանայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։