Հա

Հասարակական

02/07/2019 - 10:10

2020 թ.-ից Վենետիկի պատմական կենտրոն այցելելը վճարովի կը դառնայ

Իտալիայի Վենետիկ քաղաքի պատմական կենտրոն այցելելը վճարովի կը դառնայ: Նախատեսւում էր, որ վճարումներն ուժի մէջ կը մտնեն այս տարւայ մայիսին, սակայն որոշում է կայացւել օրէնքը մինչեւ 2020 թ.-ի յունւար յետաձգել:

«alikonline.ir» - Իտալիայի Վենետիկ քաղաքի պատմական կենտրոն այցելելը վճարովի կը դառնայ: Նախատեսւում էր, որ վճարումներն ուժի մէջ կը մտնեն այս տարւայ մայիսին, սակայն որոշում է կայացւել օրէնքը մինչեւ 2020 թ.-ի յունւար յետաձգել: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «ANSA» գործակալութիւնը:

Քաղաքի իշխանութիւնները պատմական կենտրոնի համար մուտքը վճարովի դարձնելու որոշում կայացրել էին դեռեւևս այս տարւայ փետրւարին: Նախատեսւում է, որ գանձւող գումարները կուղղւեն քաղաքի ըստ արժանւոյն պահպանմանը, մասնաւորապէս՝ զբօսաշրջիկների կողմից փողոցներում թողնւած աղբի մաքրմանը:

Ի սկզբանէ նախատեսւում էր, որ 3 եւրոյի չափով վճարումը պարտադիր կը լինի քաղաք ժամանող բոլոր անձնաց համար՝ բացառութեամբ Վենետո մարզի բնակիչների, որտեղ էլ գտնւում է Վենետիկը, սակայն այս «հարկի» գանձման տեխնիկական մեխանիզմներն այդպէս էլ չէին մշակւել: Մասնաւորապէս հարցեր էին առաջացել այդ գումարը ինքնաթիռի եւ երկաթուղու տոմսերի, հասարակական տրանսպորտի եւ ջրային շրջագայութիւնների մէջ ներառելու վերաբերեալ:

Արդիւնքում Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բունեարօն յայտարարել էր, որ «չարժէ շտապել»: Նրա խօսքով՝ քաղաքի պատմական կենտրոն մուտք գործելու համար սահմանւած հարկը նախ պէտք է ներմուծւէր որպէս փորձնական միջոց, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ամբողջ ծաւալով:

ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութիւն համարւող Վենետիկ քաղաքում մուտքավճարների ներմուծումը տեղի իշխանութիւնների՝ զբօսաշրջիկների ահռելի հոսքը նւազեցնելու հերթական փորձերից է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։