Հա

Հասարակական

03/07/2019 - 08:50

Միլիարդատէր Վորէն Բաֆէթը 3.6 մլրդ. դոլար է նւիրաբերել 5 բարեգործական հիմնադրամի

Ամերիկացի միլիարդատէր, ներդրող Վորէն Բաֆէթն իր «Berkshire Hathaway» հոլդինգի՝ 3.6 մլրդ. դոլար արժողութեամբ արժեթղթերը նւիրաբերել է 5 բարեգործական հիմնադրամի: Այդ մասին ասւում է հոլդինգի կայքում:

«alikonline.ir» - Ամերիկացի միլիարդատէր, ներդրող Վորէն Բաֆէթն իր «Berkshire Hathaway» հոլդինգի՝ 3.6 մլրդ. դոլար արժողութեամբ արժեթղթերը նւիրաբերել է 5 բարեգործական հիմնադրամի: Այդ մասին ասւում է հոլդինգի կայքում: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Նշւում է, որ արժեթղթերը պէտք է բաշխւեն Բիլ եւ Մելինդա Գէյթսերի (Bill & Melinda Gates Foundation), Սիւզան Թոմփսոն Բաֆէթի (Susan Thompson Buffett Foundation, Բաֆէթի՝ 2004 թւականին կեանքից հեռացած կնոջ անունով հիմնադրամ), Հովարդ Բաֆէթի (Howard G. Buffett Foundation), ինչպէս նաեւ Շերւուդ (Sherwood Foundation) եւ Նովօ (NoVo Foundation) բարեգործական հիմնադրամների միջեւ: Վերջին երեքը հիմնել են ներդրողի երեխաները:

Յիշեցնենք, որ 2006 թւականին Բաֆէթը խոստացել էր նշեալ հիմնադրամներին փոխանցել իր կարողութեան 85%-ը:

88-ամեայ Բաֆէթի ղեկավարած «Berkshire Hathaway» հոլդինգը տարիների ընթացքում վերածւել է կոնգլոմերատի՝ բաղկացած մօտաւորապէս 80 ընկերութիւնից:

«Forbes»-ի տւեալներով՝ գործարարի կարողութիւնը 89.9 մլրդ. դոլար է կազմում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։