Հա

Հասարակական

06/07/2019 - 12:10

Հզօր երկրաշարժը ցնցել է Կալիֆորնիան

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հզօր՝ 7.1 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

«alikonline.ir» - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հզօր՝ 7.1 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդում է «CNN»-ը:

Ստորգետնեայ ցնցումները գրանցւել են տեղական ժամանակով ժամը 08:20-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնւել է Լոս Անջելէսից 193 կմ. հիւսիս, օջախը՝ 10 կմ. խորութեան վրայ: Երկրաշարժին հետեւել են մի քանի յետցնցումներ:

Երկրաշարժի հետեւանքով մի քանի մարդ է տուժել: Մի քանի շէնքեր են վնասւել, մօտ 2000 մարդ մնացել է առանց էլեկտրականութեան:

«CNN»-ի տւեալներով՝ սա 1999 թւկանից ի վեր Կալիֆորնիայում գրանցւած հզօրագոյն երկրաշարժն է:

Նշենք, որ վերջին օրերին Կալիֆորնիայում սա երկրորդ երկրաշարժի դէպքն էր: Յուլիսի 4-ին 6.6 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժ էր գրանցւել: Էպիկենտրոնը գտնւել է Լոս Անջելէսից 150 կմ. դէպի հիւսիս, օջախը՝ 8.7 կմ. խորութեան վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։