Հա

Հասարակական

07/07/2019 - 08:30

Բնապահպանները Խաղաղ ովկիանոսից հանել են աւելի քան 40 տոննա աղբ

Բնապահպանները Խաղաղ ովկիանոսից հանել են աւելի քան 40 տոննա պլաստիկ: «Ocean Voyages» ինստիտուտի խումբը նշում է, որ ովկիանոսի մաքրման առաքելութիւնն «ամենամեծն ու ամենայաջողն էր մինչ օրս»։

«alikonline.ir» - Բնապահպանները Խաղաղ ովկիանոսից հանել են աւելի քան 40 տոննա պլաստիկ: «Ocean Voyages» ինստիտուտի խումբը նշում է, որ ովկիանոսի մաքրման առաքելութիւնն «ամենամեծն ու ամենայաջողն էր մինչ օրս»։ Այս մասին ըսր «Panorama.am»-ի՝ գրում է «CNN»-ը։

Օգտագործելով արբանեակային եւ անօդաչու տեխնոլոգիաները՝ անձնակազմը հանել է աղբը, որոնց մէջ եղել են շշերը, պլաստմասէ կահոյք, մանկական խաղալիքներ, ինչպէս նաեւ ցանցեր, որոնք կոչւում են «ուրւական ցանցեր», որոնցից մէկը կշռել է 5 տոննա, միւսը` 8 տոննա:

Նշւում է, որ «ուրւական ցանցեր» նայլոնէ կամ պոլիպրոպիլէնային ցանցեր են, որոնք քայքայում ու կուտակում են պլաստիկ բեկորները, սակայն պէտք է ցանցերը դուրս բերել ովկիանոսից, քանի որ երբեմն դրանք փաթաթւում են կետերին ու դելֆիններին՝ սպանելով նրանց։

Դուրս բերւած աղբից մօտաւորապէս 1.5 տոննան յանձնւել է Հաւայան համալսարանի արւեստի ծրագրի շրջանաւարտներին ու անհատական արւեստագէտներին, որոնք նախատեսում են պլաստիկը վերածել քանդակների ու այլ ստեղծագործութիւնների: Մնացած աղբը ակնկալւում է վերամշակել ու ստանալ էներգիա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։