Հա

Հասարակական

08/07/2019 - 10:30

Գէները կապ չունեն. գիտնականները բացայայտել են ճարպակալման իրական պատճառը

Նորւեգացի գիտնականները կարողացել են պարզել աշխարհում ճարպակալման տարածման իրական պատճառը: Չնայած ներկայիս կարծիքների՝ համաձայն «BMJ» պարբերականում հրապարակւած մասնագիտական եզրակացութիւնների՝ աւելորդ քաշը կապւած է ոչ թէ գէների, այլ սխալ սնւելու հետ:

«alikonline.ir» - Նորւեգացի գիտնականները կարողացել են պարզել աշխարհում ճարպակալման տարածման իրական պատճառը: Չնայած ներկայիս կարծիքների՝ համաձայն «BMJ» պարբերականում հրապարակւած մասնագիտական եզրակացութիւնների՝ աւելորդ քաշը կապւած է ոչ թէ գէների, այլ սխալ սնւելու հետ: Տեղեկացնում է «News.am»-ը:

Սկսած 1975 թւականից՝ ճարպակալման ցուցանիշներն աճել են երեք անգամ: Մինչդեռ ըստ անցկացւած հետազօտութեան՝ աւելորդ քաշ հաւաքելու ռիսկերը նոյնական են ինչպէս այսպէս կոչւած «ճարպի գէներ» ունեցող, այնպէս էլ առանց այդ հակման մարդկանց շրջանում: Այդկերպ ճարպակալման համաճարակի մեղաւորները սխալ սննդակարգն ու ֆիզիկական ծանրաբեռնւածութեան բացակայութիւնն են:

Ընդհանուր առմամբ հետազօտութեան շրջանակներում վերլուծւել են 118.959 մարդու տւեալները: Բոլոր մասնակիցները բաժանւել էին հինգ խմբերի՝ կապւած ճարպակալման զարգացման գէնետիկ ռիսկերի հետ: Ընդ որում՝ համադրւում էին 1963-2008 թթ. ժամանակահատւածում ստացւած տւեալները: Բացի մարմնի զանգւածի ցուցիչներից, գիտնականներն ուշադրութիւն էին դարձնում այնպիսի գործօններին, ինչպիսիք են գիտափորձի մասնակիցների սեռն ու տարիքը, վնասակար սովորութիւններն ու շրջակայ միջավայրի վիճակը:

Մի կողմից, գէնետիկօրէն ճարպակալման հակում ունեցող մարդկանց մօտ կայ մարմնի ծաւալի աւելացման աւելի մեծ հաւանականութիւն, սակայն գիտնականները համարում են, որ աւելորդ քաշի գլխաւոր պատճառը սխալ սնւելն ու նստակեաց եւ պասիւ կենսակերպն է:

Նրանց կարծիքը կիսում են նաեւ բրիտանացի գիտնականները, որոնք մատնանշում են, մասնաւորապէս, բարձր կալորիականութեամբ մթերքներ օգտագործելու ծաւալների աճը: Ֆիզիկական ակտիւութեան բացակայութեան դէպքում օրգանիզմը չի հասցնում ամբողջովին մարսել սնունդը, որի հետեւանքով ձեւաւորւում են ճարպային կուտակումները: Այդ առնչութեամբ բարձրաձայնւել էր անառողջ մթերքների սահմանափակման անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։