Հա

Հասարակական

09/07/2019 - 08:30

«Նոտր Դամ տաճարի վերակառուցման համար 38 մլն. եւրօ նւիրատւութիւններ են հանգանակել». «RTL»

Փարիզի Աստւածամօր տաճարի վերկառուցման համար պատասխանատու հիմնադրամների միջոցների ծաւալն այս պահին կազմում է 38 միլիոն եւրօ: Յուլիսի 8-ին այդ մասին յայտնել է Փարիզի արքեպիսկոպոս Միշէլ Օպետին «RTL» ռադիոկայանի եթերում:

«alikonline.ir» - Փարիզի Աստւածամօր տաճարի վերկառուցման համար պատասխանատու հիմնադրամների միջոցների ծաւալն այս պահին կազմում է 38 միլիոն եւրօ: Յուլիսի 8-ին այդ մասին յայտնել է Փարիզի արքեպիսկոպոս Միշէլ Օպետին «RTL» ռադիոկայանի եթերում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Այն, ինչ մենք փաստացի ստացել ենք, գնահատւում է 38 միլիոն եւրօ»,- ասել է Օպետին՝ յաւելելով, որ «դա կազմում է յայտարարւած վճարների 10 տոկոսը»:

«Սա այն է, ինչ մենք այսօր ունենք, բայց ես կարծում եմ, որ գումարն աւելի մեծ կը լինի»,- յաւելել է նա: Պաշտօնապէս Նոտր Դամ տաճարի վերակառուցման նւիրատւութիւնների հանգանակումը կատարում են չորս կազմակերպութիւններ՝ «Ազգային յուշարձանների կենտրոն»-ը (Centre des monuments nationaux), «Նոտր Դամի հիմնադրամ»-ը (La fondation Notre Dame), «Ժառանգութեան հիմնադրամ»-ը (Fondation du patrimoine) եւ «Ֆրանսիայի հիմնադրամ»-ը (Fondation de France): Այդ հիմնադրամների յղումները զետեղւած են Ֆրանսիայի կառավարութեան կայքի յատուկ բաժնում: Փարիզի Աստւածամօր տաճարում հրդեհից յետոյ առաջին պատարագը կայացել է յունիսի 15-ին: Ժամերգութիւնը, որին մասնակցել է 30 մարդ, տեղի է ունեցել տաճարի ոչ մեծ մատուռում, որը չի վնասւել կրակից: Անվտանգութեան նպատակով բոլոր ներկաները շինարարական սաղաւարտներ են դրել, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։