Հա

Հասարակական

09/07/2019 - 08:40

«British Airways»-ին տուգանել են ռեկորդային գնով՝ 229 մլն. դոլարով

«British Airways» աւիաընկերութեանը տուգանել են ռեկորդային գնով՝ 229 մլն. դոլարով՝ յաճախորդների անձնական տւեալների հետ անփոյթ վերաբերմունքի համար:

«alikonline.ir» - «British Airways» աւիաընկերութեանը տուգանել են ռեկորդային գնով՝ 229 մլն. դոլարով՝ յաճախորդների անձնական տւեալների հետ անփոյթ վերաբերմունքի համար: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «BBC»-ը:

Սա անձնական տւեալների պաշտպանութեան մասին նոր օրէնսդրութեան կիրառման առաջին դէպքն է ամենամեծ տուգանքը:

2018 թւականին հաքերները «British Airways»-ի կայքում գողացել էին 380 հազար տրանզակցիաների մասին տւեալներ՝ ստանալով յաճախորդների համարներ եւ բանկային քարտերի «CVV» կոդեր:

Այդ ժամանակ ընկերութիւնը յայտարարել էր, որ դարձել է յանցաւոր հաքերական յարձակման զոհը:

Աւիաընկերութիւնը յայտարարել է, որ զարմացած է եւ հիասթափւած այդ որոշմամբ:

«Եթէ ձեզ անձնական տեղեկութիւն են վստահում, ապա դուք պարտաւոր էք պահել այն: Եթէ կազմակերպութիւն չի կարող տւեալները պաշտպանել արտահոսքից, կորստից կամ կողոպուտից, ապա դա պարզապէս անյարմարութիւն չէ»,- ասել է տեղեկատւութեան պաշտպանութեան հարցերով յանձնակատար Էլիզաբէթ Դենեմը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։