Հա

Հասարակական

09/07/2019 - 08:50

Ջէֆ Բեզոսը 3236 արբանեակների արձակման պաշտօնական թոյլտւութիւն է խնդրել

«Amazon» ընկերութեան ղեկավար Ջէֆ Բեզոսը Հաղորդակցութիւնների դաշնային յանձնաժողովից 3236 արբանեակների արձակման պաշտօնական թոյլտւութիւն է խնդրել:

«alikonline.ir» - «Amazon» ընկերութեան ղեկավար Ջէֆ Բեզոսը Հաղորդակցութիւնների դաշնային յանձնաժողովից 3236 արբանեակների արձակման պաշտօնական թոյլտւութիւն է խնդրել: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «HighTech+»-ը՝ «Engadget»-ի վրայ յղումով: 

Ընկերութիւնը յայտնել է, որ այն ողջ աշխարհը համացանցով չի ապահովի, Ալասկայի որոշ շրջաններ «չծածկւած» կը մնան:

Սարքերը կաշխատեն Կա-դիապազօն արբանեակային կապով (26.5-ից մինչեւ 40 GHz):

Ընկերութիւնը նաեւ թոյլտւութիւն է խնդրել խոչընդոտները վերացման տեխնոլոգիաների կիրառման համար: Ինչ վերաբերում է տիեզերական աղբի պոտենցիալ խնդիրներին, Բեզոսը մտածել է նաեւ դրա մասին. արբանեակները ուղեծրից կիջնեն 10 տարուց եւ կայրւեն մթնոլորտում:

Սակայն ընկերութիւնը դեռ չի յայտնել արձակման ամսաթւի մասին:

Վերջերս Իլոն Մասկի «SpaceX»-ը կորցրեց «Starlink» ծրագրի 60 արբանեակներից երկուսի հետ կապը, պատճառը յայտնի չէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։